Դատարանը բավարարեց հանցախմբի 21 անձանց կալանավորման միջնորդությունները
ОбществоԵրևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի 21 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունները: Այս մասին հայտնեց դատարանում գտնվող «Արմենպրես-ի թղթակիցը:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այցելել Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով սեփական նախաձեռնությամբ էր եկել դատարան` ստուգելու որքանով են պաշտպանվում ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող զինված խմբի անդամների իրավունքները:
21 անձանց թվում էին հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, Գյումրու Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւորական Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, որպես քույրեր ներկայացող Ասյա Մկրտչյանը և Մարինե Կատանյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստացանցի համակարգող Արման Հայրապետյանը: