Շատ անգամ իմ եկամուտները նվազեցնելու հաշվին փորձում եմ հասանելի լինել միջին հնարավորություն ունեցող մարդկանց. ոճաբան Արամ Նիկոլյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է ոճաբան Արամ Նիկոլյանի հետ:
-Արամ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը մեր այսօրվա երիտասարդության ոճի մասին, մեր երկրում որքանո՞վ է ճիշտ վերարտադրվում նորաձեւությունն ըստ Ձեզ:
- Միանշանակ, այս առումով առաջխաղացում կա, ինչը, ըստ իս, պայմանավորված է մեր երկրում միջին բրենդային խանութների առկայությամբ, որոնք աշխատում են համաշխարհային թրենդներով, նաեւ իր մեծ դերն ունի ինֆորմացիայի հոսքը, որը այսօր կարելի է ստանալ համացանցի միջոցով, բայց այստեղ պետք է նկատեմ, որ մեր երիտասարդությանը շատ ինֆորմացիան մի փոքր խանգարում է: Այսօր մեր երիտասրադության շրջանում նորաձեւության ընկալման հետ կապված առաջխաղացում կա, բայց հաճախ բացակայում է այն ընկալելու եւ ճիշտ վերարտադրելու էթիկան:
-Էթիկայի բացակայությունը ինչի՞ հետ եք կապում:
- Մարդիկ շատ անգամ փորձում են լինել մաքսիմալ նորաձեւ, բայց չեն հասկանում ինչպե՞ս եւ որտե՞ղ այդ ամենը գործածել, ամենաշատը հանդիպում է հագուստի եւ տվյալ մարդու ներդաշնակ չլինելու միտումը: Հաճախ կարելի է հանդիպել երիտասրադների, ովքեր առաջին հայցքից նորաձեւ են հագնված, բայց երկար նայելուց հետո հասկանում ես, որ այդ հագուստը նրանց շատ անհարմար է, կարծես թե ոչ թե նրանք կրեն այդ հագուստը, այլ հակառակը: Պետք չէ ստիպված, նորաձեւ թվալու համար հագնել կամ կրել բաներ, որն իրենցը չէ: Դրա համար որպես ոճաբան խորհուրդ եմ տալիս ամենակարեւորը լինել անհատ եւ տարբերվել իրենց հագուկապով, պետք չէ խառնվել այն համընդհանուրին, որը անգամ շատ նորաձեւ է, բայց իրենց անհարմար է:
-Հետաքրքիր է՝ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք հայկական նորաձեւության ասպարեզում:
- Նախատեսում եմ գարնանը ներկայացնել նոր հավաքածու, հիմա արդեն աշխատում եմ դրա վրա, հատուկ թեմայից եմ ներշնչվել, բայց դեռ չեմ ուզում բացահայտումներ անել այդ առումով: Քանի որ, ցավոք մեր երկրում սեզոնային նորաձեւությունը այնքան էլ լավ չի աշխատում, ուստի ես փորձում եմ ներկայացնել հատուկ թեմատիկ նշանակության ցուցադրություններ:
Շարունակությունը՝ այստեղ