Քվեարկությունը չպետք է հետաձգվի. Մեդվեդև
Международные новостиՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ անցած ընտրությունների ընթացքն ապացուցեց, որ կարիք չկա հետաձգելու քվեարկության ամսաթիվը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ես հաճախ բողոքներ եմ լսում այն մասին, որ նախընտրական քարոզարշավն անհարմար է իրականացնել ամռանը և առաջարկվում է քվեարկության ամսաթիվը հետաձգել մինչև ձմեռ: Իմ կարծիքով՝ հենց ընտրությունների ընթացքն է, որ հակառակն է ապացուցում: Մասնակցությունը բարձր է, մարդիկ գալիս և քվեարկում են»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի տարածաշրջաններ» մեդիաֆորումում:
Ըստ Դմիտրի Մեդվեդևի՝ «բուռն ակտիվությունը» քվեարկության օրը վկայում է, որ «ընտրությունների անցկացման համար ստեղծվել են բոլոր պայմանները, իսկ ընտրությունների անցկացման ամսաթիվը խոչընդոտ չի համարվում»:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել է, որ մրցակցությունը 2014թ.-ի ընտրություններին ցույց է տալիս բազմակուսակցական համակարգի հանդեպ հետաքրքրությունը:
2014թ.-ի սեպտեմբերի 14-ի ընտրություններն անցկացվել են Ռուսաստանի 84 մարզերում: