5 քայլ հարաբերություններին թարմություն հաղորդելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Եթե ընտանեկան կյանքը հաճույք չի պատճառում, իսկ հարաբերությունները սառել են, ապա պետք է փորձել ինչ-որ նոր ու անսովոր հնարքներ։
- Կրկին հարսանիք արեք. Անգլիական զույգերի սիրելի զվարճանքը։ 15-20-25 տարի միասին ապրելով՝ ամուսինները կրկին «ամուսնանում են», ընտրում են հագուստներ, հրավիրում են հյուրեր։
- Միասին գիրք գրեք։ Սկսեք ամենափոքր բանից. գրեք ձեր ընտանիքի կենսագրությունը։
- Սկսեք շուն պահել։ Սա հրաշալի օգնում է այն զույգերին, որոնց երեխաները արդեն մեծացել են։ Շուն պահել՝ նշանակում է գտնել մեկին, որի համար կարելի է կրկին միասին հոգ տանել։
- Անցեք սնվելու այլ կարգի։ Դարձեք բուսակեր կամ սկսեք առանձին սնվել։ Կարևորը փոփոխություն մտցրեք արդեն սովորական դարձած կենցաղում։
- Տեղափոխվեք նոր քաղաքում ապրելու։ Նոր քաղաքը նոր մարտահրավեր է երկուսի համար, նոր տպավորություններ, նոր հնարավորություններ և այլն։
Եվս մի քանի օգտակար խորհուրդներ.
- Անակնկալները երբեք չեն հոգնացնում։
- Մարմնական կոնտակտը շատ կարևոր է. գրկախառնվեք, համբուրվեք, միմյանց ձեռք բռնեք։
- Սիրախաղի մեջ մտեք միմյանց հետ, գայթակղեք միմյանց։ Հիշեք, թե ինչպես էիք ձեզ պահում ձեր հարաբերությունների սկզբում։