Մարդկանց կողմից ստեղծված ամենաանսովոր 5 կղզիները (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը ներկայացնում է մարդկանց կողմից ստեղծված ամենաանսովոր 5 կղզիները:
1) Umi Hotaru (Ճապոնիա): Երկար ժամանակ Ճապոնիայում գտնվող Kawasaki, Kanagawa Kisarazu և Chiba կղզիները բացի ծովային ճանապարհից, այլ ձև չէին կապվում իրար մինչև ճանապարհատրանսպորտային թունելի կառուցումը: 9,6 կիլոմետր երկարությամբ թունելը հնարավոր է դարձնում այդ կղզիների միացում: Ճանապարհի ստեղծման համար ճապոնացիները ստիպված եղան կառուցելու Umi Hotaru անվանումով կղզին:

2) Spiral Island (Մեքսիկա): Ռիչի Սովա անունով մի մարդ, Մեքսիկայի տարածքում կառուցել է կղզի: Կղզին կառուցվել է շուրջ 4 միլիոն պլաստմասե շշերի օգնությամբ:

3) No Man’s Land Fort (Մեծ Բրիտանիա): Այս կղզին կառուցվել է դեռևս Վիկտորիա թագուհու կառավարման ժամանակ և ունեցել է ռազմական նշանակություն` ֆրանսիացիներից պաշտպանվելու համար: Այժմ, նրա վերանորոգումից հետո կղզում կառուցվել է 21 համարներից բաղկացած հյուրանոցային համալիր:

4) Mexcaltitan (Մեքսիկա) Կղզին գտնվում է Մեքսիկայի Nayarit նահանգում: Այն առավել հայտնի է զբոսաշրջիների շրջանում: Կղզում հայտնվելու համար զբոսաշրջիկները հաճախ ստիպված են լինում կտրել հազարավոր կիլոմետրեր: Այստեղ, բացի ոչ մեծ չափերի տներից, կան նաև բարեր, ակումբներ ու ժամանցի այլ հետաքրքիր վայրեր:

5) Real Madrid Island (ՄԱԷ): Արաբական Միացյալ Էմիրություններում կկառուցվի Real Madrid Island անվանումով կղզի: Կղզին ուղիղ կապ ունի նույնանուն ֆուտբոլային ակումբի հետ: Կղզու կառուցման համար կպահանջվի 1 միլիարդ ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը