Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադով և սուրճով չիզքեյք
LifestyleԲաղադրիչներ
կաթնաշոռ – 800գր
ձու – 3 հատ
շաքարավազ – 1 բաժակ
վանիլին – 1/2թ/գդ
օսլա (крахмал) եգիպտացորենի – 1ճ/գդ
շոկոլադ սև – 100գր
թխվածքաբլիթ – 300գր (շոկոլադե համով)
կարագ – 60գր
սուրճ լուծվող – 20գր
Պատրաստման եղանակ
- Բլենդերում մանրացնել թխվածքաբլիթները, ավելացնել հալեցրած կարագը, կրկին խառնել: Պետք է ստացվի խոնավ զանգված:

- Ձևամանի մեջ փռել պերգամենտային թուղթ, լցնել փշրված թխվածքաբլիթը, սեղմելով հարթեցնել մակերեսը:

- Բլենդերում խառնել կաթնաշոռը և շաքարավազը մինչև միատարր զանգվածի առաջացումը, ապա ավելացնել ձուն, վանիլինը, կրախմալը: Լավ խառնել բլենդերում, որպեսզի գնդիկներ չմնան:

- Առանձնացնել ստացված զանգվածի 1/3-րդը առանձին ամանի մեջ:
- Հալեցնել շոկոլադը, ավելացնել լուծվող սուրճը, ապա լցնել բլեդերի մեջ՝ կաթնաշոռի 2/3-րդ զանգվածի վրա, կրկին խառնել:

- Թխվածքաբլիթով ձևամանի մեջ լցնել սկզբում կաթնաշոռի շոկոլադային զանգվածը:

- Լցնել նաև կաթնաշոռի սպիտակ զանգվածը:

- Ջեռոցի ստորին դարակի վրա դնել ջրով լի տարա, որպեսզի չիզքեյքը եփվի գոլորշու վրա:Միացնել ջեռոցը 180աստիճան և եփել 1ժամ:

Պատրաստի սուրճով չիզքեյքը տեղափոխել սառնարան 3 ժամով: