Մասամբ փլուզվել է Երևանի Լեոյի փողոցի տներից մեկի պատը
ОбществоՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 28-ին՝ ժամը 21.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 34 տան պատից քարեր են պոկվել և ընկել, առկա է պատի ամբողջական փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Լեոի փողոցի թիվ 34 տան արտաքին պատը (մոտ 5 քմ), ինչի հետևանքով մասամբ փակվել է թիվ 36 և թիվ 36/1 տներ տանող միակ ճանապարհը:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Դեպքի վայրում, տանից դուրս գալիս, ոտքի սալջարդ է ստացել Լեոի փողոցի թիվ 34 տան բնակիչ` 1958թ. ծնված Ս. Ա.-ն, ով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ճանապարհը քարերից կմաքրվի նոյեմբերի 29-ի առավոտյան: