Christian Louboutin-ը ներկայացրել է նոր պայուսակների հավաքածուն (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Լյուքս դասի կոշիկների ու պայուսակների արտադրությամբ զբաղվող Christian Louboutin նորաձևության տունը ներկայացրել է պայուսակների նոր հավաքածուն, որի «մեխը» Paloma պայուսակն է:
Ինչպես նշում է Tatler-ը, տաղանդաշատ ֆրանսիացի դիզայներն այն ստեղծել է 2 չափով ` large և mini:
Պայուսակները ներկայացվել են Christian Louboutin բրենդին բնորոշ կարմիր գույներով, հովազային պրինթերով ու մետաղական փշերով:
Աղբյուրը մանրամասնում է, որ դիզայները Paloma պայուսակը ստեղծելիս ոգեշնչվել է փարիզյան կաբարեներից մեկում աշխատող համանուն պարուհուց, ում սիրահարված է եղել տարիներ շարունակ:


