Գիտնականները խորհորդ են տալիս սրտային հիվանդներին կես ժամը մեկ շարժվել
Lifestyle1in.am-ը գրում է.
Օտտավայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող այն մարդիկ, ովքեր նստակյաց կյանք են վարում, ավելի վատ առողջական վիճակում են, նույնիսկ, եթե նրանք զբաղվում են սպորտով, գրում է meddaily.ru-ն:
Հետազոտման են ենթարկվել 278 կամավորներ: Նրանց մի մասին սովորեցրել են բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը՝ պարբերաբար կատարելով թեթև վարժություններ օրվա ընթացքում, իսկ մյուս մասը շարունակել է նստակյաց կենսաձևը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում պարբերաբար թեթև ֆիզիկական վարժություններ անողների մոտ աոողջական վիճակն ավելի լավ է եղել, քան նրանց մոտ, ովքեր նստակյաց կենսակերպ են վարել: