Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հրապարակել են արքայադուստր Շառլոթի նոր լուսանկարները
LifestyleԲրիտանիայի արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը հրապարակել են իրենց դստեր` արքայադուստր Շառլոթի երկու նոր լուսանկարը:
Լուսանկարները հրապարակվել են Քենսինգսթոնի պալատի պաշտոնական թվիթերյան էջում:
«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են կիսվելու արքայադուստր Շառլոթի երկու նոր լուսանկարով: Լուսանկարներն արվել են նոյեմբերի սկզբին Նորֆոլկում», - ասվում է Քենսինգսթոնի պալատի հաղորդագրության մեջ:
