Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. կինը կասկածվում է քնած ամուսնուն սպանելու մեջ. Shamshyan.com
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում Բանավանի 22 տանը տղամարդու դի կա:
Նշված հասցե է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը` Կապանի ոստիկանապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետի տեղակալ Արայիկ Դարբինյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ;
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տան տիրոջ` 76-ամյա Ռադիկ Արամի Հակոբյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կան հարվածի հետքեր, ինչը պատճառ է դարձել մահվան: Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Հ. Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Շարունակությունը` այստեղ: