Տղամարդը լճում լողացող 2 մերկ աղջիկների նկատեց. նրա արարքը շոկի ենթարկեց աղջիկներին (ֆոտո)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Մտածում եք, մարդն ինչքան մեծ է, այնքան քի՞չ են նրա գլխում հանճարեղ մտքեր ծագում: Դա այդպես չէ: Երբեմն տարեց մարդկանց մոտ այնպիսի մտքեր և հնարամտություններ են ծագում, որ մենք՝ երիտասարդներս, պետք է սովորենք ու սովորենք:
Ֆլորիդայից մի տարեց մարդ սեփական ֆերմա ուներ: Բակում՝ անուշաբույր մրգատու ծառերի ստվերում լճակ կար, իսկ դրա շուրջը կային սեղաններ և նստարաններ պիկնիկի համար: Դա ուղղակի հիանալի վայր էր հանգիստանալու և լողալու համար:

Մի օր ֆերմերը որոշեց զբոսնել լճակի մոտ, քանի որ վաղուց այնտեղ չէր եղել: Նա մի մեծ արկղ էր վերցրել իր հետ, որպեսզի մրգեր հավաքի: Երբ տղամարդը մոտեցավ ջրին, բարձր ծիծաղի ձայներ լսեց: Մոտիկ գնալով՝ նա երկու երիտասարդ աղջիկների տեսավ, ովքեր մերկ լողում էին լճակում: Տղամարդուն տեսնելով՝ աղջիկները վախեցան և լողացին դեպի լճի մյուս ափը: Նրանցից մեկը բղավեց. «Մենք դուրս չենք գա, մինչև Դուք այստեղից չգնաք»: Սկզբում ֆերմերը վրդովվեց, բայց մի քանի վայրկյան հետո, ի պատասխան, բղավեց. «Ես չեմ եկել այստեղ, որպեսզի հետևեմ, թե ինչպես եք այստեղ մերկ լողում, առավել ևս այն բանի համար, որ ձեզ վռնդեմ այստեղից»:
Հետո նա վերցրեց իր արկղը, և շարունակեց. «Ես ուղղակի եկել եմ կոկորդիլոսներին կերակրեմ»:
Այս առակի խորհուրդն այսպիսին է. Նույնիսկ տարեց տղամարդկանց սուր միտքն է աշխատում, ինչպես հարկն է: