«Ռուսաստանի հայերի միությունը» հորդորել է Պետդումային՝ պաշտպանել հայերի ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության մասին օրինագիծը
Общество«Ռուսաստանի հայերի միությունը» պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը եւ խնդրում Է Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին՝ աջակցել փաստաթղթի ընդունմանը, տեղե կացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Անցած շաբաթ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովը եւ Նիկոլայ Լեւիչեւը Պետդումա օրինագիծ են մտցրել 1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվության մասին:
«Ռուսաստանի հայերի միությունը» լիովին պաշտպանում Է այդ օրինագծի ընդունումը, այն անհրաժեշտ Է համարում ՌԴ-ի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից եւ կոչ Է անում ձեզ… պաշտպանել այդ հույժ կարեւոր օրենսդրական նախաձեռնությունը»,- ասված Է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամանի ուղերձում: