«Ժողովրդական երգիչ» նախագիծն իմ մեծ բեմի սկիզբն էր. Եվա Եգանյանը՝ երգարվեստ մուտք գործելու ու ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի երգչուհի Եվա Եգանյանը:
-Մեր օրերում, որքան էլ երիտասրադների շրջանում գնալով ավելանում է սերը դեպիժողովրդական երգը, այնուամենայնիվ, երիտասրադ կատարողների մեծ մասին գրավումէ ժամանակակից երգարվեստը, հետաքրքիր է, ինչպե՞ս սկսվեց Ձեր սերը ժողովրդականերգի հանդեպ:
- Այն, որ պիտի դառնայի երաժիշտ, դա հաստատ էր, քանի որ դեռ մանկուց երգում էի ու մեծանում երաժշտի ընտանիքում: Բայց որ կդառնայի ժողովրդական երգչուհի, դա չգիտեի: Սկզբում երգել եմ դասական, հետո էստրադային, իսկ հետո մեծ սեր առաջացավ դեպի ժողովրդականը, մեր ազգային երգն ու երաժշտությանը: Այսօր, ի ուրախություն մեզ, շատ երիտասարդներ սկսել են սիրել ու գնահատել մեր ազգային երաժշտությունը:
-«Ժողովրդական երգիչ» նախագիծը Ձեզ համար ասես ճակատագրական եղավ, ի՞նչտվեց այն Ձեզ:
- «Ժողովրդական երգիչը» սկիզբն էր իմ մեծ բեմի, ճանաչման՝ ավելի լայն լսարանի կողմից ու ամենակարևորը` այն ինձ տվեց այն մեծ սերը, որ փափագել եմ իբրև երգչուհի:
-Եվա, գիտեմ, որ ստեղծագործում եք, հետաքրքիր է՝ ի՞նչ ժանրում, եւ արդյոք Ձեր իսկգրած երգերը չեք պատրաստվում անձամբ հնչեցնել:
- Մասնագիտությամբ կոմպոզիտոր եմ: Ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական կոմպոզիցիայի բաժինը: Ստեղծագործում եմ հիմնականում դասական ժանրում: Ունեմ բազմաթիվ գործիքային ստեղծագործություններ, դասական և էստրադային երգեր, ինչպես նաև ժողովրդական ժանրում գրված երգեր: Ձայնասկավառակիս մեջ կլինեն նաև իմ գրած երգերից: «Երկիր իմ սուրբ» էստրադային երգի երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերի հեղինակը ամերիկահայ բանաստեղծ Կայլակն է: Այս երգի տեսահոլովակի առաջին ցուցադրությունը եղել է մի քանի ամիս առաջ:
Շարունակությունը՝ այստեղ: