Այս հայտնի դերասանները նույն բանն են անում բոլոր ֆիլմերում
LifestyleWnews.am-ը գրում է.
Նկատել եք արդյոք, որ որոշ հայտնի դերասաններ նույն բանն են անում բոլոր ֆիլմերում: Տվյալ ժեստը դառնում է դերասանի այցեքարտը: Wnews.am-ն առանձնացրել է ամենահայտնի դերասանների հայտնի ժեստերը, որոնք նրանք կրկնում են բոլոր ֆիլմերում:
Մշտապես սոված Բրեդ Փիթ Փիթն ուտում է բոլոր ֆիլմերում: Էկրանում ուտելը նրա մոտ հրաշալի է ստացվում, ինքդ էլ ուզում ես գնալ խոհանոց: Նրա այս ժեստը ռեժիսորներն օգտագործում են նրա դերակատարմամբ բոլոր ֆիլմերում:

Կենաց ասող Լեոնարդո Դի Կապրիո . Իր բոլոր ֆիլմերում Լեոնարդոն բաժակը ձեռքին կենաց է ասում:

Վազիր Թոմ, վազիր… Հավանաբար Թոմ Քրուզը կադրում լավ է վազում, դա է պատճառը, որ նրա բոլո ֆիլմերում կա վազելու կադր:


Հարիսոն Ֆորդի մատը. Երբ Ֆորդը բարկանում է , նա թափահարում է ցուցամատը: Նա դա անում է իր բոլոր ֆիլմերում: Հոլիվուդում Ֆորդի ցուցամատին տվել են «Ճակատագրական մատ» անվանումը: Ընդ որում, նա խոստովանել է, որ դա ակամյից է ստացվում և հատուկ մշակած ժեստ չէ:


Ջոնի Դեփի տարօրինակ գլխարկները. Այո Դեփին գլխարկներ շատ են սազում, այդ պատճառով էլ նրա բոլոր խաղացած ֆիլմերում կա գոնե մեկ գլխարկ: Ընդհանրապես, գլխարկներից կախվածությունը Դեփի անձնական ֆետիշն է։
: 
Բայց «ամենադաժան ճակատագիը» բաժին է հասել Շոն Բինին. ռեժիսորներն ու սցենարիստները նրան սպանում են բոլոր ֆիլմերում: Նրա հերոսները մահացել են իր խաղացած 20 ֆիլմում: Նա անգամ նկարվել էր պաստառով՝ «Խնդրում եմ մի սպանեք ինձ» 