Ադրբեջանը հայտնում է իր զինծառայողի վիրավորվելու մասին
ОбществоԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայութունը հայտնել է ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող Բահրուզ Նասիբովի վիրավորվելու մասին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ համաձայն` Բահրուզ Նասիբովը վիրավորվել է «շփման գծում հայկական ստորաբաժանումների հետ մարտերում»` չնշելով, թե հատկապես որտեղ են ընթացել այդ «մարտերը»:
Նշվում է, որ Բահրուզ Նասիբովը վիրավորվել է ձախ ձեռքից, ե նրա կյանքին վտանգ չի սպառնում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին երկու օրերին ղարաբղյան եւ ադրբեջանական ուժերի շփման գծում գրանցվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմը խախտելու 115 դեպք: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ ԱԳՍ-17 տեսակի նռնականետերից 1800 կրակոց է արձակել հայկական դիրքերի վրա:
ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են առաջնամասում լիակատար վերահսկողություն հաստատել եւ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում մարտական դիրքերի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով: