5 քայլ` գեղեցիկ մաշկ ունենալու համար
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Շպարն, իհարկե, մեծ նշանակություն ունի, սակայն պետք է նաև հոգ տանել մաշկի մասին: Ստորև ներկայացվում է 5 քայլ` գեղեցիկ մաշկ ունենալու համար:
1. Պետք է շատ ջուր խմել: Անկախ տարիքից մաշկը ներսից խոնավեցման կարիք ունի:
2. Պետք է ուտել ճիշտ ճարպեր: Նորմալ և առողջ գործելու համար կնոջ օրգանիզմին անհրաժեշ են Օմեգա 3, 6, 9 ճարպաթթուներ:
3. Հետևել հիգիենայի կանոններին: Օրվա ընթացքում պետք չէ կեղտոտ ձեռքերով դիպչել մաշկին, իսկ լվացվելիս էլ մեկանգամյա օգտագործման սրբիչներ գործածել:
4. Միշտ պետք է լվանալ շպարը: Դա շատ անհրաժեշտ գործընթաց է:
5. Պետք է ընտրել կոսմետիկ միջոց, որը հարմար է հենց տվյալ մաշկին: