Լուսինե Գրիգորյան. «Մերկ կանանցից բացի, տղամարդու մարմին եմ նկարել, բայց…». լուսանկարներ
LifestyleՄասնագիտությամբ գեղանկարչուհի Լուսինե Գրիգորյանը վերջին մեկ տարին վրձինը փոխարինել է ֆոտոխցիկով եւ լուսանկարում է այն ամենն, ինչն իրեն գեղեցիկ ու հետաքրքիր է թվում` փորձելով հերոսներին դուրս հանել կաղապարներից:

Դիմանկարներից բացի, Լուսինեն սիրում է “նյու”-ն. փնտրում է համարձակ աղջիկների, որոնք կհամաձայնեն իր ֆոտոօբյեկտիվի առջեւ մերկանալ:






