Դոլարը կրկին թանկացել է
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.89 դրամով: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.84 դրամով և կազմել 510.86 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 724.65 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով` կազմելով 7.26 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 219.03 դրամ, ոսկին` 16 հազար 413.7 դրամ, պլատինը` 12 հազար 837.27 դրամ: