Արյուն, մոմ ու լաց. պայծառատես Անիի ցավեցնող բացահայտումները
Lifestyle- Եթերում նորից թարմացվեց սիրված դերասան Սամվել Սարգսյանի հոգու վիշտը, և դա մենք տեսանք քո միջոցով: Գաղտնիք չէ, որ մեր համաքաղաքացիները նույնպես դիմում են քեզ, շատ դեպքերո՞ւմ ես արյունով բացահայտում մարդու ինքնությունը:
- Մարդուն բացահայտելու տարբեր հնարավորություններ կան՝ այդ թվում արյունը: Արյան միջոցով քանդում եմ նաև բոլոր չարությունները մարդկանց վրայից:
-Մոմեր, խաղաքարտեր, այլ իրեր. որի՞ միջամտությունից ես ավելի շատ օգտվում:
- Իրականում օգտվում եմ ինձ շնորհված գերբնական ուժից, իսկ մնացածն ուղղակի միջոցներ են: Եթե չկա այդ օժտվածությունը՝ ոչ մի իր, առարկա չի կարող ազդել, որպեսզի տեսնես անցյալն ու զգաս ապագայի լույսը:
- Տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ՝ երբեմն հուսալքված, երբեմն կյանքից ավելին ուզող, դիմում են քեզ. ո՞ր դեպքերում ես մերժում հաճախորդին:
- Հուսալքված մարդկանց երբեք չեմ մերժում: Պատրաստ եմ մարդկայնորեն օգնել ամեն կերպ՝ նրա ցավն ու հոգսը թեթևացնելու համար: