Իտալիայում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված «Հայերի նահատակությունը» գրքի շնորհանդեսը
КультураԻտալիայի Տոռիտե դի Սիենայի համայնքային իշխանության կազմակերպմամբ և Իտալիայում ՀՀ դեսպանության, Տոսկանային նահանգային իշխանության և Սանտ Էդիջիոյի համայնքի հովանավորությամբ «Տեատրո դելլի Օսկուրի»-ում, որը Իտալիայի ամենահին ակադեմիաներից մեկն է, նոյեմբերի 23-ին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հրատարակված «Հայերի նահատակությունը» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է հ անրային դիվանագիտության մեջ մեծ ավանդ ունեցող Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, գրքի շնորհանդեսին ելույթ են ունեցել Տոսկանայի նահանգային խորհրդի նախագահ Էուջենիո Ջիանին և փոխնախագահ Մոնիկա Բարնին, Սիենայի արքեպիսկոպոս Մոնսինյոր Ստեֆանո Մանետին և Տոռիտա դի Սիենայի համայնքապետ Ջիակոմո Գրացին: Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Պերուջիայի օտարերկրացիների համալսարանի պրոֆեսոր Ֆեդերիկա Գուացինին և գրքի հեղինակ Մարկո Իմպալիացցոն բանախոսել են Հայոց ցեղասպանության, թուրքական ժխտողականության և մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման թեմաների շուրջ: