Շառլ Ազնավուրը համերգ է նվիրել հայաշատ Լոս Անջելեսին
Աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյա տարեդարձի շրջանակներում շարունակում է համերգային շրջագայությունները: Ինչպես փոխանցում է Nouvelles d'Armenie-ն, սեպտեմբերի 13-ին Ազնավուրի հերթական համերգը տեղի է ունեցել «փոքրիկ Հայաստան»-ում' Լոս-Անջելեսում:
Համերգին ներկա են եղել ինչպես երիտասարդներ, այդ թվում' ամերիկյան «Ռեալիթի շոու»-ի աստղ Քիմ Քարդաշյանը, այնպես էլ տարեց հանդիսականներ:
Ազնավուրը կատարել է իր հայտնի երգերը, ինչպես ֆրանսերեն, այնպես էլ հայերեն ու արժանացել հանդիսականների բուռն ծափահարություններին:
Այս տարի լրացել է Շառլ Ազնավուրի 90-ամյակը, ինչի կապակցությամբ շանսոնյեն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս համերգային ծրագրերով: