Ազգային պատկերասրահում կներկայացվեն Եղիշե Թադևոսյանի գործերը
Культура Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 4-ին կբացվի «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» ցուցահանդեսը` նվիրված նկարչի ծննդյան 145-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ
Վահագն Գրիգորյանի ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել ու պահպանել ոչ միայն բարձրարժեք նկարներ, այլև նկարիչների կյանքի ու ստեղծագործության վրա լույս սփռող բազմաթիվ արխիվային փաստաթղթեր: Կոլեկցիոների ծավալուն և հարուստ հավաքածուն ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում և ընդգրկում է հայ դասական վարպետների արժեքավոր կտավներ: Հավաքածուում առանձնակի տեղ է զբաղեցնում Եղիշե Թադևոսյանի բաժինը, որի հիմնական մասը նկարահավաքը ձեռք է բերել Թբիլիսի կատարած իր այցի ընթացքում նկարչի հրեա հարևանից: Ցուցահանդեսին գրեթե ամբողջությամբ առաջին անգամ ներկայացվող հավաքածուն ներառում է տարբեր տարիներով թվագրվող փոքրածավալ էտյուդներ, 80-ից ավելի ճեպանկար, արժեքավոր նմուշներ նկարչի նամակագրությունից, պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարներ, ինչպես նաև ունիկալ վիտրաժ: Ցուցադրության մյուս հատվածն ընդգրկում է Հայաստանի ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող նամակագրական ու կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, էտյուդներն ու գծապատկերները, որոնք թանգարանին է կտակել նկարչի կինը` ազգությամբ շվեյցարուհի Ժյուստինա Ռոմանի Նեֆը: Էտյուդների մեծ մասը թվագրվ ել է ցուցահանդեսի նախապատրաստական փուլում գիտական ուսումնասիրության ընթացքում:
Ցուցահանդեսը կտևի մինչև 2016 թվականի մարտի 4-ը: