ԱԶԲ վարկային միջոցներով կուժեղացվի մի քանի տասնյակ դպրոցների սեյսմակայունությունը
Общество2015-ից մինչև 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված 107 միլիոն դոլարով ՀՀ-ում կուժեղացվեն և նոր կկառուցվեն 46 դպրոցներ:
Այդ նպատակով ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Այն հաստատելու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի օրակարգում: