Աստղեր, ովքեր հաղթահարել են քաղցկեղը (լուսանկարներ)
LifestyleBigPicture-ը ներկարացրել է հանրահայտ անձանց, որոնք ունեցել են քաղցկեղ և կարողացել են հաղթահարել այն:
Անջելինա Ջոլի. հոլիվուդյան դերասանուհու մոտ հեռացրել են կաթնագեղձերը 2013 թ.-ի մայիսին քաղցկեղի զարգացման վտանգը վերացնելու համար:
Ռոբերտ Դե Նիրո. ամերիկացի դերասանի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց 2003 թ.-ին 60 տարեկանում: Բժիշկները լավատեսորեն էին տրամադրված, քանի որ քաղցկեղը հայտնաբերվել էր վաղ շրջանում: Դե Նիրոն ենթարկվեց վիրահատության և այժմ լիովին առողջ է:
Քրիստինա Էփլգեյթ. դերասանուհին, ում մոտ հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ, վիրահատվեց, իսկ լիովին բուժվելուց հետո ունեցավ իր առաջնեկին:
Կայլի Մինոուգ. ավստրալացի երգչուհին 2005 թ.-ին 36 տարեկանում տեղեկացավ, որ իր մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Երգչուհին ենթարկվել է վիրահատության և անցել է 8-ամսյա քիմիոթերապիա: Այժմ Մինոուգը շարունակում է երգել և նկարահանվել ֆիլմերում:
Քաղցկեղը հաղթահարել են նաև` Յուրի Նիկոլաև, Անասթեյշա, Հյու Ջեքման, Դարյա Դոնցովա, Մայքլ Դուգլաս, Մայքլ Հոլլ, Վլադիմիր Պոզներ, Շերոն Օսբորն, Ռոդ Ստյուարտ, Իոսիֆ Կոբզոն, Սինտիյա Նիքսոն, Լենս Արմսթրոնգ, Լայմա Վայկուլե:
















