Նախագահների ամենասկանդալային սիրավեպերը (լուսանկարներ)
LifestyleՍիլվիո Բերլուսկոնին Եվրոպայի ամենափորձառու, ամենաազդեցիկ, ամենաէքսցենտրիկ և ամենասկանդալային քաղաքական գործիչներից է: Իր տիկնոջ` դերասանուհի և երգչուհի Վերոնիկա Լարիոյի հետ, նա ամուսնացած է եղել 19 տարի:

Ամուսնալուծության պատճառ դարձավ Սիլվիո Բերլուսկոնիի անհաղթահարելի կիրքը երիտասարդ կանանց նկատմամբ: 2010թ.-ին բուռն սկանդալներից` համատեղ ունեցվածքի բաժանումից և դավաճանության մեջ մեղադրանքներից հետո Բերլուսկոնին վերջապես ամուսնալուծվում է:

Մերիլին Մոնրոյի և ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի գաղտնի կապը քննարկում են առ այսօր: Նրանք ծանոթացել են1960թ.-ին հանգստյան գոտիներից մեկում, իսկ հարաբերությունները ծագել են 1 տարի անց: Այնուամենայնիվ, Սպիտակ տուն Մոնրոն այցելում էր բացառապես պաշտոնական հրավերով: Հետախուզությունների Դաշնային բյուրոն սկսում է օրը 24 ժամ հետևել Մերիլին Մոնրոյին` համարելով, որ նա վտանգ է ներկայացնում ոչ մաին նախագահի, այլև ԱՄՆ-ի անվտանգության համար: բացառված չէ, որ Քենեդիի հետ սիրային կապն էլ հենց պատճառ է հանդիսացել Մերիլին Մոնրոյի մահվան համար: 1962թ.-ի օգոստոսին աշխարհահռչկա դերասանուհուն մահացած են գտնում իր բնակարանում:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գլխավոր սկանդալի պատճառ դարձավ Ալանա Գագլոեվայի հետ սիրային կապը: Ըստ բամբասանքների` Սահակաշվիլու տիկնոջ հետ միաժամանակ նրանից հղիացել է նաև նրա նախկին մամուլի քարտուղարը: Ի վերջո, երբ պատմությունն արդեն հանրայնացվեց, Միխայիլ Սահակաշվիլին որոշեց իր հղի սիրուհուն ամուսնացնել Վրաստանի Շիդո-Կարտլի նահանգի նահանգապետ Միխայիլ Կարելիի հետ: