Փոթորիկների հորձանուտում. լուսանկարիչը ներկայացրել է ահեղ փոթորիկների անհավանական պատկերները (լուսանկարներ)
LifestyleՓոթորիկներ «հետապնդող» լուսանկարիչ Մայք Հոլինգսհեդը ճամփորդում է Ամերիկայի տարածքով՝ պատկերելով ամենահզոր ու սարսափելի փոթորիկները՝ ագարակներում պտտվող ահեղ տորնադոներից մինչև զանգվածային կայծակները:
Ինչպես գրում է Business Insider-ը՝ Նեբրասկա նահանգի բնակիչ Հոլինգսհեդը, ոգեշնչվելով իր հայրենի բնապատկերներով և որոշ «խելահեղ փոթորկի» լուսանկարներ տեսնելով, որոշել է ճամփորդել և իր առաջին փոթորկը լուսանկարել է Այովա նահանգում:
15 տարի շարունակ լուսանկարիչն այս գործով է զբաղվում՝ հաճախ վտանգելով կյանքը: Նրա ոճն է՝ հայտնվել հենց փոթորկի առջև և լուսանկարել այն:













