«Հայկական ժամանակ». Ավելի մեծ Է հնարավորությունը, որ մեր արտադրողները տուժեն թուրքական արտադրանքի էմբարգոյից
Экономика«Երեկ Ռուսաստանի կառավարությունը հրապարակեց թուրքական այն արտադրանքների ցանկը, որոնց ներկրումը ՌԴ տարածք արգելվելու Է: Արգելքի տակ հայտնված ապրանքների մեծագույն մասը կարող է արտադրվել նաև Հայաստանում։
Սա տեսական հնարավորություններ Է ստեղծում դեպի Ռուսաստան հայկական արտադրության այդ ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար։ Կրկին տեսականորեն սա դրական իրադարձություն Է մեր տնտեսության համար։ Սակայն գործնականում ավելի մեծ Է հնարավորությունը, որ մեր արտադրողները տուժեն։ Խնդիրն այն Է, որ արդեն իսկ արտադրված, բայց պատժամիջոցների պատճառով ՌԴ չարտահանված թուրքական ապրանքները հայտնվելու են մեր տարածաշրջանում, գլխավորապես Վրաստանում և Ադրբեջանում։ Դժվար չէ կռահել, որ դրանց մի մասը ներմուծվելու է Հայաստան։ Ու քանի որ դրանց գները ցածր են լինելու. ուստի կարող են մրցակցության մեջ խիստ շահավետ դիրք գրավել մեր արտադրանքների նկատմամբ։ Բացի այդ թուրքական «արգելված» ապրանքները կհայտնվեն այն շուկաներում, որտեղ մեր արտահանողներին հաջողվել էր մուտք գործել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։