Շինարարության ոլորտը Հայաստանում գրանցել է 0.1 տոկոս աճ
ОбществоԱյս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում իրականացվել է 304 մլրդ 323 մլն դրամի (մոտ 629 մլն 143.5 հազար ԱՄՆ դոլար) շինարարություն, այդ թվում`շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 269 մլրդ 385.3 մլն դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն աճել է 0.1 տոկոսով, շինմ ոնտաժային աշխատանքներինը՝ 0.2 տոկոսով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինարարության 13.2 տոկոսն իրականացվել է պետբյուջեի, 1.7 տոկոսը` համայնքների միջոցների, 11.1 տոկոսը՝ միջազգային վարկերի, 2.3 տոկոսը` մարդասիրական օգնության, 46.4 տոկոսը՝ մասնավոր կազմակերպությունների (դրանից՝ 5.8 տոկոսը՝ օտարերկրյա ներդրողների) և 25.3 տոկոսը` բնակչության միջոցների հաշվին։ Ընդ որում, 2015թ. առաջին տասն ամիսներին կատարված շինարարության ծավալներով առաջատարներն են անշարժ գույքի հետ կապված գործունեության (բաժինն ընդհանուր ծավալի մեջ՝ 30.5 տոկոս), տրանսպորտի (բաժինը՝ 11.7 տոկոս), էլ եկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման (բաժինը՝ 7.6 տոկոս) ու կացության և հանրային սննդի կազմակերպման (բաժինը՝ 7.3 տոկոս) ոլորտները: