Ոստիկանությունը հերքում է մարզերից Երևան տանող ճանապարհներին տեղաշարժը խոչընդոտելու մասին լուրերը
ОбществоՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերքում է մարզերից մայրաքաղաք տանող ճանապարհներին տրանսպորտի տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի մասին խոսակցությունները: ՀՀ ոստիկանությունը նման հայտարարություններ տարածողներին հորդորում է լինել կոնկրետ և խոսել բացառապես փաստերով:
«Զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես և Ազատության հրապարակում ոմանք կրկին լուրեր են տարածում մարզերից մայրաքաղաք տանող ճանապարհներին տրանսպորտի տեղաշարժն իբր խոչընդոտելու դեպքերի մասին: Կրկին հայտարարում ենք, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նման հայտարարություններ տարածողներին հորդորում ենք լինել կոնկրետ և խոսել բացառապես փաստերով, հակառակ դեպքում այսպիսի մարտավարությունը կդիտվի որպես բացահայտ ապատեղեկատվություն և մեր քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու փորձ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրե լ է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: