Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպես դառնալ հետախուզության վարչության գործակալ. 10 միջոց

Blognews.am-ը գրում է.
 
Բոնդի ֆիլմերը դիտելով՝ շատերը սկսում են տարվել հետախույզների ու լրտեսների վտանգավոր ու միաժամանակ հետաքրքիր կյանքով։ Իսկ ինչպե՞ս դառնալ հետախույզ. ահա մի քանի միջոց։

 10  Դժվար լեզու սովորիր

10-learn-chinese_000009620968_Small
Եթե իսկապես ցանկանում ես տարբերվել հետախուզական վարչության թիմում հայտնվել ցանկացող մյուս դիմորդներից, ապա ռազմավարական նշանակության կարևոր բարդ լեզուներ սովորիր։ Օրինակ՝ ԱՄՆ ԿՀՎ-ում պահանջված են արաբերեն, չինարեն կամ կորեերեն լեզուների իմացությամբ գործակալներ։ Այս լեզուները սովորելու համար տարիներ չեն պահանջվի, սակայն բավականաչափ խոչընդոտներ կլինեն։ Ամեն դեպքում, եթե քեզ չհաջողվի նոր այբուբեն սովորել կամ մի քանի հազար նոր հիերոգլիֆներ անգիր անել, ապա ինչո՞ւ ես կարծում, որ կկարողանաս գործ ունենալ խելագար չարագործների կողմից առաջնորդվող փոքր բանակների հետ։
Իսկ եթե լուրջ, ռազմավարական նշանակության օտար լեզուները սովորելը ոչ միայն կօգնի գրավել հետախուզական գործակալությունների հավաքագրողների ուշադրությունը, այլև դիմորդների հերթում առաջ անցնել։ Միայն ամերիկյան ԿՀՎ-ն ամսական ավելի քան 10,000 մարդ է դիմում, սակայն նա, ով կապացուցի արաբերենի կամ չինարենի իր լավ իմացությունը, ավելի շատ նախապատվություն կունենա։
 

 9  Հեշտ լեզու սովորիր

9-indonesia_000020362874_Small
Ինչպես արդեն նշեցինք՝ այնպիսի լեզուները, ինչպիսիք են արաբերենը, չինարենն ու կորեերենը, դժվար է սովորել։ Հաջորդ ամենապահանջված լեզուն ռուսերենն է, որն ավելի հեշտ է։ Ինչևէ, կան պահանջված այլ լեզուներ, որոնք կարող եք սովորել, այդ թվում՝ պարսկերեն, քրդերեն, թուրքերեն, դարիերեն, ինդոնեզերեն։
Թերևս, հետախուզական գործակալությունների կողմից պահանջվող լեզուներից ամենահեշտն ինդոնեզերենն է։ Դրա պահանջն ամենայն հավանականությամբ կշարունակի աճել, քանի որ Ինդոնեզիան աշխարհի ամենախոշոր իսլամական պետություններից մեկն է բնակչության թվով, և այն ծովահենության խնդիրներ ունի։
Եթե, օրինակ, ընտրես ինդոնեզերեն սովորելը, ապա կընտրես մի լեզու, որը չունի հոգնակի թիվ, բայի ժամանակաձևեր կամ հոլովներ։ Իսկ ինչ վերաբերում է պարսկերենին ու դարիերենին, պետք է նշել, որ դրանք տարբերվում են այնպես, ինչպես ամերիկյան անգլերենը բրիտանականից, սակայն ԿՀՎ-ն դրանք առանձին լեզուներ է ընդունում, այնպես որ այստեղ դու առավելություն կունենաս՝ որպես երկու լեզուների տիրապետող։
 

 8  Ռազմական ծառայության փորձ

8-navy-seals_000076425437_Small
Եթե լեզուները քո բանը չեն, կամ եթե դու քեզ ավելի լավ ես դրսևորում ռազմական ոլորտում, ապա կարող ես դիմել հետախուզական ծառայության անցնելու՝ քո հենց այդ առավելությունն օգտագործելով։ 
Գաղտնիք չէ, որ հետախուզական ծառայություններն իրենց Գաղտնի ծառայության վարչության համար ռազմական ոլորտի մարդկանց են հավաքագրում։ 
Սակայն պետք է հաշվի առնել, որ միայն այն փաստը, որ դու զինվորական ծառայություն ես անցել, դեռ չի նշանակում, որ դու միանգամից կհամալրես հետախուզական ծառայությունների թիմը։ Ամերիկյան ԿՀՎ-ն գաղտնի ծառայությունների թիմը համալրելու համար գործակալներ է հավաքագրում նավատորմի «Ծովային փոկերի» ջոկատից, «Դելտա» ռազմական ջոկատից ու Օդուժի պարաշյուտիստների ջոկատից։ Այնպես որ, հետախուզության ծառայության մեջ ներգրավվելու համար անհրաժեշտ է լուրջ ռազմական պատրաստվածություն ունենալ։
 

 7  Միջազգային փորձառություն

7a-paris-lovers_000010320099_Small
Նույնիսկ եթե Հատուկ ծառայությունների անդամ լինելու տեսակի մարդ չես, գաղտնի ծառայության վարչությունում բավականաչափ պաշտոններ կարող են գտնվել քեզ համար։ Միգուցե ինչ-որ բան պայթեցնելու փոխարեն դու ավելի հարմար ես հին կամ նոր ծանոթներից տեղեկատվություն կորզելու համար։ Իսկ դրա համար դու պետք է սրամիտ լինես, օժտված լինես հմայքով և միջազգային լուրջ փորձառություն ունենաս։
Ուսումնական մեկ կիսամյակն արտերկրում կարող է որպես սկիզբ ծառայել, իսկ տարբեր երկրներում լուրջ փորձառությունը կարող է որպես մեծ առավելություն դիտարկվել։ Ի վերջո, ո՞վ կարող է ավելի լավ կատարել գործն օտար միջավայրում, եթե ոչ նա, ով բավականաչափ ժամանակ է անցկացրել և ծանոթ է այդ մշակույթին։
Նույնիսկ եթե փորձառությունդ, օրինակ, Թուրքիայում կամ Ադրբեջանում չի անցել, դու կարող ես օգտակար լինել հետախուզության համար։ Դու արդեն գիտես, թե ինչպես շարժվել տարբեր մշակույթներում առանց օտարականի տեսք ունենալու:
 

 6  Առողջություն և ճկունություն

6-physically-fit_000062852436_Small
Իհարկե լավ մարզավիճակում լինելը կարևոր է դաշնակից երկրից ուրան գողացողներին հետապնդելու համար, սակայն նույնիսկ գրասենյակային աշխատանքի համար, օրինակ, ամերիկյան ԿՀՎ-ն առողջ ու ճկուն գործակալներ է վարձում։ Եվ թիմի մաս կազմելու համար դու պետք է ազատված լինես բժշկական ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունից։ ԿՀՎ-ի գրասենյակները նույնիսկ իրենց աշխատակիցների համար նախատեսված հատուկ ֆիթնես կենտրոններ ունեն, որտեղ մարզվում են աշխատակիցները։
 

 5  Մաթեմատիկա և համակարգչային գիտելիքներ

Մինչ այժմ մենք կենտրոնացանք հետախուզության որակական կողմերի վրա, սակայն նույնքան կարևոր է նաև հետախուզության քանակական բնույթը։ Դրա արդյունքում մաթեմատիկայի մասնագետներն ու համակարգչային գիտության գիտակները մեծ պահանջարկ են վայելում հետախուզական գործակալությունների համար։ Ինչևէ, միայն ահաբեկչական տեղեկատվական համակարգերը կոտրելուն չէ, որ սա վերաբերում է։ Կարևոր է նաև այն, թե ինչ են կարողանում այս մարդիկ անել տեղեկատվության հետ ծածկագրության տեսանկյունից։ Հարկավոր է չափազանց բարդ ծածկագրեր ստեղծել, որոնք հասկանալու համար երկրաչափության ու դիֆերենցիալ հավասարումների է անհրաժեշտ տիրապետել։
Մաթեմատիկան ու համակարգչային գիտության առարկաներին տիրապետելը հնարավորություն է տալիս ունենալ այս կարողությունը։ Նրանք ունեն նաև այս կոդերը ջարդելու և դրանց թաքնված տեղեկատվությունը կարդալու կարողությունը։ Այս դեպքում ծրագրավորման լեզուներով ու ալգորիթմերով զինված լինելն ավելի վտանգավոր է, քան զենքը։
 

 4  Գիտական վերլուծության փորձ

4-analyze-data
Լեզվի և մաթեմատիկայի գիտակները միակը չեն, ում կարիքն ունեն հետախուզության ծառայությունները։ Վերլուծությունների փորձագետները նույնպես կարևոր դեր ունեն հետախուզության համար։ Այնպես որ, ցանկացած մասնագիտություն, որը վերլուծությունների հետ առնչություն ունի, կարող է ծառայել հետախուզության ոլորտ մտնելու համար։ Օրինակ՝ գիտության ոլորտի մասնագետները կարող են առաջնորդել որևէ երկրի կողմից կենսաբանական զենք արտադրելու կարողությունները վերլուծող թիմին, իսկ հաշվապահական կրթություն ունեցող մասնագետը կարող է գնալ ահաբեկիչների ֆինանսավորումների հետքերով։
Ինչևէ, բարդ իրավիճակներում քննադատական ու պարզ մտածողությունը կարևոր է հետախուզական բոլոր տիպի աշխատակիցների համար՝ վերլուծաբաններից մինչև դաշնային գործակալները։
 

 3  Բավականաչափ գումարով հաշվեհամար

Ակադեմիական ու պրոֆեսիոնալ փորձը միակ բանը չէ, որ անհրաժեշտ է հետախուզական ծառայություններ մուտք գործելու համար։ Բավականաչափ կարողությունը նույնպես կարևոր է։ Պատճառը պարզ է. պատմությունը ցույց է տվել, որ մարդիկ պատրաստ են իրենց երկրի գաղտնիքները վաճառել ոսկու և մեծ կանխիկ գումարի դիմաց։ Իսկ բավականաչափ կարողությունը կարող է հզոր հուշում լինել, որ դու ոչ մի արտաքին շարժառիթ չունես՝ քեզ վստահված գաղտնիքները բացահայտելու համար։
 

 2  Գաղտնիություն և հավատարմություն

2-feature-secrecy_000030875222_Small
Գաղտնիության ու հավատարմության մասին նշելը, թերևս, անտեղի է, սակայն եթե դու ցանկանում ես ընդգրկվել հետախուզական ծառայություններ, ապա պետք է ամբողջովին պատրաստ լինես սրան։ Երբ դու առաջին անգամ աշխատանքի ես դիմում հետախուզական ծառայություն, քեզ զգուշացնում են, որ նույնիսկ դիմումները պետք է գաղտնի պահվեն, իսկ երբ աշխատանքի ես ընդունվում, քո յուրաքանչյուր քայլը պետք է պատրաստ լինես հայտնել ծառայությանը։
 

 1  Իմացիր տարբերակներ

Ինչպես արդեն հասկացար՝ հետախուզության մեջ ներգրավվելու համար դու պետք է բավականաչափ պատրաստակամություն ունենաս և արդեն փորձես դիմել քո երկրի համապատասխան ծառայություններ, ինչպես օրինակ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանհետախուզության վարչություն կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայություն։
День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»