Ереван, 13.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризиса Нидерланды присоединились к иску ЮАР против Израиля Геноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему миру Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23 Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем Востоке Bloomberg: Израиль хочет построить базу в Сомалиленде Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта Дубая Армянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селах Фон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФ Британский турист арестован в Дубае за съемку иранских ракет


Պարույր Սևակի նորահայտ ինքնակենսագրականը (լուսանկարներ)

Lifestyle

Պարույր Սևակի ստեղծագործություններին ու կյանքին առնչվող շատ ու շատ էջեր դեռ սպասում են իրենց բացահայտմանը: Այսօր ուզում ենք ներկայացնել երեք նորահայտ վավերագրեր, որոնք ոչ միայն գրված են Սևակի ձեռքով, այլև հնարավորություն են ստեղծում մի շարք էական շտկումներ ու լրացումներ կատարել հատկապես բանաստեղծի կենսագրության վաղ շրջանին վերաբերող տեղեկություններում, առավել ևս, որ այդ ժամանակահատվածն անհամեմատ քիչ է ուսումնասիրված: Մյուս կողմից` այս անտիպ փաստաթղթերը թույլ կտան լրացուցիչ պատկերացում ձևավորել Սևակի գրական ճաշակի և սկզբունքների կազմավորման նախնական փուլի մասին` տրամաբանական կապ ստեղծելով հետագա տարիների հետ:

Եվ այսպես, 1952 թ. հուլիսի 20-ին Պարույր Սևակը Գրողների միությանն է ներկայացնում իր 1949-1951 թթ. ստեղծագործական հաշվետվությունը, ինչպես նաև ինքնակենսագրականն ու անձնական թերթիկը: Դրանք երեքն էլ ստանդարտ ձևաթղթեր էին, և հեղինակից պահանջվում էր պատասխանել ներկայացված հարցերին: Հաշվետվության մեջ Սևակը գրում է, որ նշված ժամանակահատվածում աշխատել է «բանաստեղծությունների ժողովածուի և հայկական սոցիալիստական գյուղի հետպատերազմյան շրջանի մարդկանց մասին պատմող պոեմի վրա»:

Sevak (1)

Նշում է, որ 1949-51 թթ. ստեղծագործական գործուղման է մեկնել Ստեփանավանի շրջան: «1949-51 թթ. հրապարակված գործեր» տողի դիմաց լրացնում է. «Անմահները հրամայում են» բանաստեղծությունների ժողովածուն 1949 թ., թարգմանել եմ ռուս, ուկրաինական, վրացական, ադրբեջանական պոեզիայի ժողովածուներում»: «Ներկա պահին ինչի՞ վրա եք աշխատում» հարցին Սևակը պատասխանում է.

«Բանաստեղծությունների նոր ժողովածուի: Աշխատանքը կավարտեմ հավանաբար ընթացիկ տարվա վերջին»:

«Հետագայում ենթադրում եմ աշխատել» տողի դիմաց լրացված է. «Լենինի մասին պոեմի վրա, համալրել Մոսկվայի մասին բանաստեղծությունների շարքը, ինչպես նաև ուժերս փորձել արձակում»:

Sevak (6)

Հաշվետվության վերջում Սևակը գրում է. «Աշխատանքը հաջող ավարտելու համար ինձ առաջին հերթին անհրաժեշտ է լինել Մոսկվայում և հետևողականորեն ժողովել անհրաժեշտ նյութերը»:

Նույն օրը Սևակը մեկ այլ ձևաթղթի վրա գրում է իր ինքնակենսագրությունը, ռուսերենով:

«Ծնվել եմ 1924 թ. հունվարի 26-ին, Հայկական ՍՍՀ Վեդիի (նախկին Ղարաբաղլարի) շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Ծնողներս հողագործությամբ են զբաղվել ինչպես Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո: Մտել են կոլտնտեսություն:

Sevak (5)

Նախնական և միջնակարգ կրթություն ստացել եմ 1929-1939 թթ., տեղի լրիվ միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Վ. Մ. Մոլոտովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և ավարտել եմ 1945 թվին: 1946 թվից սովորել եմ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: Ասպիրանտուրան ավարտել եմ 1948 թվի վերջին:
Բանաստեղծություններ գրել եմ դեռ աշակերտ եղած ժամանակ: Սկսել եմ տպագրվել 1942 թ, հանրապետական մամուլում ու «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում:

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1949 թվին, «Անմահները հրամայում են» խորագրի ներքո:

Վերջին տարիներին աշխատել եմ հետպատերազմյան շրջանի հայկական կոլտնտեսային գյուղի մարդկանց ու առօրյայի մասին պոեմի վրա: Այդ պոեմը` «Անհաշտ մտերմություն» խորագրի ներքո, տպագրվել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում և առանձին գրքույկով ինչպես Հայպետհրատի, այնպես էլ «Սովետսկի պիսատել» մոսկովյան հրատարակչության կողմից:

Sevak (2)

Պատրաստ է և հրատարակման է հանձնված նաև բանաստեղծությունների ժողովածու` «Խաղաղության խրամատներում» վերնագրով:

Համալսարանն ավարտելուց հետո նախ աշխատել եմ «Ավանգարդի» խմբագրությունում որպես բաժնի վարիչ (1945 թ. սեպտեմբերից 1946 թվի ապրիլը), իսկ հետո` Արտասահմանի հետ մշակութային կապերի հայկական ընկերության մամուլի բաժնում որպես ավագ ռեֆերենտ (1946 թվի ապրիլից մինչև 1947 թ. մայիսը): Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել եմ Հայաստանի ՍԳՄ օրգան «Գրական թերթում» որպես պոեզիայի բաժնի վարիչ:
ՀամԼԿԵՄ անդամ եմ 1938 թվից:

Ինչպես դպրոցական և ուսանողական տարիներին, այնպես էլ աշխատանքի ժամանակ մասնակցել եմ հասարակական կյանքին. եղել եմ ագիտատոր, պատի թերթի խմբագիր, ՀամԼԿԵՄ սկզբնական կազմակերպության քարտուղար, շրջկոմի բյուրոյի և քաղկոմի պլենումի անդամ և այլն:

Sevak (4)

Հայրենական Մեծ պատերազմին չեմ մասնակցել, քանի որ ճանաչվել եմ զինվորական ծառայությանը ոչ պիտանի:
Ներկայումս սովորում եմ ԽՍՀՄ ՍԳՄ կից Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտի երրորդ կուրսում:
Պ. Ղազարյան (Սևակ), 20.7.1952 թ.»:

Շրջանցելով գրառման մեջ տեղ գտած մյուս փաստերը` անդրադառնանք դրանցից մեկին: Խոսքը զինվորական ծառայությունից ազատվելու մասին է: Այս առնչությամբ նախ պետք է նկատել, որ Սևակի բացատրությունը համապատասխանում է թատերագետ Ռուբեն Զարյանի վկայությանը, ըստ որի` վերջինիս 1942 թ. մայիսի միջնորդությամբ` Սևակն ազատվել է բանակից: Այդ նպատակով ինքը դիմել է ճանաչված բժշկուհի Արշա Նիկիտիչինա Վարդազարյանին, որը սկզբում կտրականապես մերժել է, սակայն ծանոթանալով Սևակի գործերին, համաձայնել է: Այնուհետև Զարյանն ասում է, որ բժշկուհուն օգնել է նաև Արամ Պապայանը, որն այդ տարիներին պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում ռազմական հաստատություններում:

Բայց ահա 1965 թվականին գրված «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրականում բանաստեղծն այս հարցի առնչությամբ շարադրում է մեկ այլ հիմնավորում: Սևակը գրում է. «գՊատերազմին չմասնակցելու պատճառը տարիքս էր (միայն երկրորդ կուրսի վերջում զինվորական գրքույկ ստացա), և որովհետև երրորդ կուրսը փաստորեն վերջին կուրսն էր (չորրորդ-հինգերորդ կուրսերը միանգամից ավարտեցին, ու բանակ տարան), ապա, ըստ գործող օրենքի, մեր կուրսեցիք броня-ի տակ եղան մինչև պատերազմի վերջը: Իմ փոխարեն 50-ամյա հայրս էր բանակումգ»:
Նույն փաստի մասին այս` եթե ոչ իրարամերժ, ապա գոնե անհամապատասխան տեղեկությունները ենթադրել են տալիս, որ Սևակի ռազմաճակատ մեկնելու պատճառ կարող էր լինել թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Ինչպես արդեն նշեցինք, նույն օրը Սևակը լրացրել է Հայաստանի ԳՄ անդամի անձնական թերթիկը: Այստեղ կրկնվում են վերը շարադրված կենսագրական տվյալներից շատերը: Այնուհետև հաջորդում է «Լեզուներ, որոնց տիրապետում է» տողը, որի դիմաց Սևակը գրել է. «Հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն»: Կնոջ մասին ասված է. «Ավագյան Մայա Վարդանովնա, ծնված 1922 թ., Թբիլիսիում, աշխատում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայում»: Ներկա հասցեն` «Մոսկվա, Տվերսկոյ բուլվար, 25, Գորկու անվան գրական ինստիտուտ»:
«ՀԼԿեՄ անդամ լինելիս տույժի ենթարկվե՞լ եք» հարցին Սևակը պատասխանել է. «Ենթարկվել եմ: 1950 թ. ՀԼԿԵՄ Մոլոտովի շրջկոմի կողմից, ք. Երևան: Ոչ ճիշտ ելույթի համար: Հանվել է»:

Ի՞նչ ելույթի համար կարող էին Սևակին նկատողություն հայտարարել: Թերթելով արխիվային աղբյուրներն ու այդ օրերի վավերագրերը, մենք հանդիպեցինք մեկ տասնյակից ավելի վկայությունների այն մասին, որ 1950 թվականին այս կամ այն հավաքի ժամանակ բանաստեղծը հրապարակավ հայտնել է իր տեսակետը: Ընդ որում, ելույթների նյութը խիստ բազմազան է եղել. սկսած գրական քննարկումներից` մինչև սպասվելիք Գերագույն սովետի ընտրությունների քարոզչությունը (այդ օրերին Սևակն ագիտատորի պարտականություններ էր կատարում): Ի վերջո, մեզ հաջողվեց գտնել մամուլի մի հրապարակում, որտեղ շարադրվածն էլ հենց կարող էր հիմք հանդիսանալ անցանկալի հետևանքների համար:

1950 թ. հոկտեմբերին տեղի է ունենում մայրաքաղաքի Մոլոտովյան շրջանի կոմերիտական կազմակերպության 8-րդ կոնֆերանսը: Հոկտեմբերի 21-ին «Ավանգարդ» թերթը, տեղեկացնելով այդ մասին, ներկայացնում է զեկուցողի խոսքն ու հավաքի ժամանակ հնչած ելույթները: Այդ առթիվ թերթը նաև գրում է. «Կոնֆերանսում հանդես եկած դելեգատների մեծ մասն իրենց ելույթները նվիրեցին ԼԿԵՄ ռայկոմի կողմից սկզբնական կազմակերպություններին ցույց տրվող ղեկավարության հարցերին: Երիտասարդ բանաստեղծ Պարույր Սևակը քննադատեց ռայկոմին այն բանի համար, որ նա անհրաժեշտ ղեկավարություն չի ցուցաբերել Գրողների միության ԼԿԵՄ կազմակերպության աշխատանքներին:

– Մեր ռայկոմը,- ասաց նա իր ելույթում,- մեզ հիշել է միայն այն դեպքում, երբ այս կամ այն առիթով անհրաժեշտություն է զգացել հանդիպումներ կազմակերպել երիտասարդ ստեղծագործողների հետ»:

«Հասնել յուրաքանչյուր սկզբնական կազմակերպության լավ աշխատանքին»:
Դժվար չէ կռահել, որ նման համարձակությունն այն օրերին հազիվ թե անպատիժ մնար: Ի դեպ, ասվածի ապացույցը դարձավ այն, որ շատ շուտով մեկ այլ «անհնազանդ քայլի» համար Սևակը ստիպված էր գործուղվել (նույնն է թե` հարկադրաբար հեռանալ Հայաստանից) և մի քանի տարի անցկացնել Մոսկվայում:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в Сомалиленде«Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяПодведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Армянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиАрмения на грани: суверенитет или превращение в «Западный Азербайджан». Сурен Суренянц IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении