Գավառի հատուկ դպրոցը մարզի տարբեր համայքների շուրջ 40 երեխաների ապահովում է նաեւ միջին մասնագիտական կրթությամբ
ОбществоԳավառի թիվ 1 հատուկ դպրոցը մարզի միակ կրթական հաստատությունն է, որը ծառայում է ամբողջ մարզի` հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին: Դպրոցի բարեկեցությունը, հիմնանորոգված եւ վերազինված լինելը անհրաժեշտ նախապայման են դպրոց հաճախող հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների եւ այս խնդրով մտահոգ ծնողի համար: Հաստատության շենքային ու կրթական պայմանների, հնարավորությունների, առօրյայի և խն դիրների մասին «Արմենպրես»-ը զրուցել է դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանի հետ:
-Տիկին Զազյան, ինչպիսի՞ շենքային ու կրթականպայմաններ եւ հագեցվածություն ունի հատուկդպրոցը:
-Գավառի հատուկ դպրոցը, իր կողքին ունենալով սրտացավ բարեկամներ, կարողացել է ժամանակի ընթացքում փուլ առ փուլ վերանորոգել շենքը եւ երեխաների համար բարեկեցիկ պայմաններ ապահովել: Հիմնանորոգման եւ վերազինման հերթական փուլի ավարտից հետո դպրոցում ուսանող հաշմանդամություն ունեցող աշակերտներն այլեւս շինության երկրորդ հարկ բարձրանալու դժվարություն չեն ունենալու նաեւ կրթօջախում ներկառուցված նոր վերելակի շնորհիվ: Կրթության հավասար իրավունքի ապահովմանը ծառայող վերելակը կառուցվել է Գավառի հատուկ դպրոցի «Նյու Յորքի բարեկամների խորհր դի» ֆինանսական աջակցությամբ եւ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) օգնությամբ: Նույն կազմակերպությունների շնորհիվ, այս տարվա ապրիլին ձեռք է բերվել եւ դպրոցին հատկացվել «Գազել» մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ գարնան եւ ամռան ամիսներին տեղադրվել է վերելակ, նորոգվել է շենքի մուտքը, 2 սանհանգույցը, մարզադահլիճը, խոհանոցը. տեղադրվել է կահույք, սառնարան եւ տաք ջրի կաթսա:
Դպրոցի բարեկամներն իրենք են այցելում, հետաքրքրվում, թե երեխաներն ինչի կարիք ունեն եւ ժամանակի ընթացքում լրացնում են այդ բացը: Վերանորոգված եւ համապատասխան վերականգնողական սարքավորումներով հագեցած սրահում վերապատրաստաված մասնագետների շնորհիվ երեխաները ֆիզիոթերապիայի կուրսեր են անցնում: Կենտրոնը երեխաներին տալիս է նաեւ միջին մասնագիտական կրթություն, երեխաները ասեղնագործություն, ձեռագործություն, նկարչություն եւ կոշկակարություն են սովորում, որը նրանց օգտակար է լինելու ողջ կյանքի ընթացքում:
-Դուք դեկտեմբերը դպրոցի համար հայտարարել եք բաց դռների ամիս: Ի՞նչ նպատակ ունի այն:
-Դպրոցի աշխատանքներին, բարեկարգ պայմաններին եւ երեխաների առօրյային ծանոթանալու նպատակով դեկտեմբեր ամիսն ամբողջությամբ հայտարարվում է բաց դռների օր: Մի ողջ ամիս մարզի բնակիչները կարող են այցելել հատուկ դպրոց, ծանոթանալ դպրոցի շենքային բարենպաստ պայմաններին, երեխաների առօրյային, նրանց զբաղմունքին ու կրթության ընթացքին, թե ինչ խմբակների են մասնակցում եւ ինչ սովորում: Այս նախաձեռնությամբ նաեւ հնարավոր կլինի դպրոց հաճախող երեխաների թիվն ավելացնել, ծնողների մոտ առկա կարծրատիպերը ինչ-որ չափով հարթել, որով նրանք կհամոզվեն, որ տանը պա հելուց առավել դրական է երեխաներին դպրոց ուղարկելը: Աշակերտ ենք ունեցել, ում ընտանիքը գաղտնի է պահել, եւ նույնիսկ հարեւանները չեն իմացել, որ նրանք հատուկ կարիք ունեցող երեխա ունեն:
Դպրոցն այսօր ունի տարբեր խնդիրներ ունեցող շուրջ 40 երեխա մարզի տարբեր համայնքներից, նաեւ` Վարդենիսի, Ճամբարակի հեռավոր գյուղերից եւ Երեւանից, ովքեր գիշերում են դպրոցում: Նրանք օրական չորսանգամյա սնունդ, անվճար գրենական պիտույքներ են ստանում, մեր ավտոմեքենան նրանցից շատերին առավոտյան գյուղերից դպրոց է բերում եւ երեկոյան նորից տուն հասցնում: Երեխաների հետ դպրոցում աշխատում է հատուկ մանկավարժ, սոցմանկավարժ, հոգեբան, լոգոպեդ, ֆիզոթերապեւտ, ուսուցիչներ, դաստիարակներ, դայակներ:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անմիջական աջակցությամբ դպրոցը համագործակցում է Գավառի պոլիկլինիկայի հետ, եւ այստեղ հերթափոխով բժիշկներ ու բուժքույրեր են աշխատում: Դպրոցի աշխատակիցները նաեւ վերապատրաստման կուրսեր են անցնում: Թեեւ մարզի տարածաշրջանների որոշ դպրոցներում վերջին տարիներին ներդրվել է ներառական կրթությունը, այդուհանդերձ, մեր պայմանները մնում են առանձնահատուկ ու առավել արդյունավետ: Դրանում կարող են համոզվել բոլորը` այցելելով մեզ եւ տեղում ծանոթանալով մեր պայմաններին եւ հնարավորություններին:
Խոսրով Խլղաթյան