Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ОбществоԵռօրյա պաշտոնական այցով Երևանում գտնվող Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից , պատվիրակության ղեկավարն ու անդամները Չեխիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Նրանք լռությամբ ու խոնարհումով հարգել են սուրբ նահատակների հիշատակը:
Չեխ խորհրդարանականները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։