«Նասդաք Արմենիա»-ում ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել
Экономика«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 3-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել:
ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 484.70 դրամ, պահանջարկը` 483.50 դրամ: Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում նույնպես գործարքներ չեն կատարվել:
Նոյեմբերի 1-17-ը և 20-30-ը հայաստանյան ֆոնդային բորսայում գործարքներ չեն կատարվել: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 481.00 դրամ, նոյեմբերի 19-ին` 482.75 դրամ: Դեկտեմբերի 1-ին գործարք չի արվել, իսկ դեկտեմբերի 2-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 485.00 դրամ: