ԼՂՀ ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են բյուջեի նախագծի քննարկումները
ЭкономикаԼՂՀ ԱԺ-ում տեղի է ունեցել արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել է արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի, խմելու եւ ոռոգման ջրիոլորտների, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության, ներդրումային հիմնադրամի ֆինանսավորման հարցերն էին:
Բյուջեի նախագիծը ներկայացնող ոլորտների պատասխանատուները եւ ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած հարցերին: Քննարկումներին մասնակցում էր նաեւ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: