ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 11 միլիոն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը
ОбществоՎայոց Ձորի մարզի քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդները տեղում անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորություն կունենան: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 11 միլիոն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը՝ Վայքի բուժական միավորման հեմոդիալիզի բաժանմունքի արհեստական երիկամների սարքերի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ ջրի մաքրման զտիչ սարք ձ եռք բերելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ջրի մաքրման սարքի ձեռքբերման արդյունքում Վայոց Ձորի մարզի քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդները անհրաժեշտ բուժօգնություն կստանան տեղում: «Դրանով կլուծվի հիվանդների բուժօգնության ֆիզիկական հասանելիության ապահովման խնդիրը»,- ընդգծեց նախարարը:
Արմեն Մուրադյանը հավելեց, որ առաջարկը նախապատրաստվել է վարչապետի հանձնարարությամբ: Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են և ջրի զտման սարքի տեղադրումից 10 օր հետո հնարավոր կլինի հեմոդիալիզի բաժանմունքը հանձնել շահագործման: