ՀՀ ԱԳ նախարարը և Իսպանիայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացման ուղիները
ПолитикаԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի պետքարտուղար Իգնասիո Իբանյեսի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացման ուղիները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում համագործակցության, ԵԱՀԿ նախարարական խորհրդի օրակարգային հարցերի շուրջ։
Արտգործնախարար Նալբանդյանը Իգնասիո Իբանյեսին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը՝ շեշտելով միջնորդների գործունեությանը սատարելու ահնրաժեշտությունը։