Մտավոր խնդիրներ ունեցողներն աշխատունակ են
ОбществоԱյսօր հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է: Օրենքներում շարունակաբար լրացումներ և փոփոխություներ են կատարվում, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինտեգրվել հասարակությանը և իրացնել իրենց կրթության ու աշխատանքի իրավունքները: Այս ամենը վերաբերվում է հիմնականում ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց: Մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ դուրս են մնում այս ամենից:
Միայն Երևանում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի և զբաղվածության կենտրոնի 63 շահառուներից 27- ը ունեն թեթև և միջին մտավոր խնդիրներ, այսինքն՝ համարվում են աշխատունակ:
ՀՀ Զբաղվածության մասին օրենքի համաձայն՝ 2015 թ.-ից պետական կառույցներում, եթե 100-ից ավելի աշխատակից կա, նրանց 3 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձիք: 2016-ից օրենքը վերաբերվելու է նաև մասնավոր ընկերություններին:
Օրենքում նշված չէ, որ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ դուրս են օրենքի պահանջից, բայց այն, որ դուրս են մնում՝ փաստ է:
Կենտրոնի 27 շահառուները կարողանում են կավե ամաններ պատրաստել, նկարներ ասեղնագործել, պայուսակներ, գլխարկներ, սվիտերներ գործել, կարողանում են ծաղիկներ մշակել, այգիներ ձևավորել, խոհանոցում կարողանում ենափսեները լվանալ, մթերքներ կտրարտել, խանութներում կարող ենմթերքները դասավորել, բեռնակրությամբ զբաղվել:
Նրանք չափահաս մարդիկ են՝ ի ծնե կամ ձեռքբերովի մտավոր խնդիրնեով և ապրելու ու աշխատելու մեծ ցանկությամբ, ովքեր հիմանականում անապահով ընտանիքներից են: Չնչին գումարը, որով կգնվի նրանց աշխատանքները, կամ մի աշխատանք, որի դիմաց նրանք կվճարվեն՝ մեծ օգնություն կլինի նրանց և նրանց ընտանիքների համար:
Սոսէ Բաղդասարյան