Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում և ԼՂՀ-ում վարկերի ծավալն աճել է 9 տոկոսով

ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ծավալը 2014 թվականի հունիսի 30-ից 2015 թվականի հունիսի 30-ը  ժամանակահատվածում (այսուհետ` հաշվետու տարում) ավելացել է 9 տոկոսով և կազմել 2 տրլն 40 մլրդ դրամ (ավելի քան 4 մլրդ 209.7 ԱՄՆ դոլար): Վարկային ներդրումների աճ գրանցվել է ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում: Առավել բարձր աճի տեմպ են ապահովել Արագածոտնի մարզը, ԼՂՀ-ն, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը,  համապատասխանաբար, 29.9 տոկոս, 25 տոկոս, 21.8 տոկոս և 21.2 տոկոս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում Երևանում վարկային ներդրումներն աճել են 6.3տոկոսով (77.8 մլրդ դրամով), իսկ ՀՀ մյուս մարզերում և ԼՂՀ-ում ընդհանուր վարկային ներդրումներն աճել են 14.3 տոկոսով (89.9 մլրդ դրամով): Արդյունքում` ընդհանուր վարկային ներդրումներում Երևանին հատկացված վարկերի տեսակարար կշիռը նվազել է 1.6 տոկոսային կետով` կազմելով 64.8տոկոս:

2000-2015 թթ. վարկային ներդրումներում Երևանի մասնաբաժինը հիմնականում տատանվել է 63-70տոկոս-ի շրջանակներում:

Հաշվետու տարում բանկային համակարգում ակտիվների քանակն աճել է 15.1տոկոսով: Նշված ժամանակահատվածում Երևանին բաժին ընկնող ակտիվների տեսակարար կշիռն աճել է 0.7 տոկոսային կետով և 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել 40.7տոկոս:

Երևանում վարկերի աճը հիմնականում պայմանավորված է հանրային սննդի և սպասարկման այլ ոլորտների, ինչպես նաև սպառողական և առևտրի ճյուղի վարկավորման աճով: Վերոնշյալ ճյուղերի վարկավորումը ավելացել է, համապատասխանաբար, 37.2 տոկոսով (կամ 32.4 մլրդ դրամով) 10.7տոկոսով (կամ 23.4 մլրդ դրամով) և 8.2տոկոսով (կամ 22.6 մլրդ դրամով): ՀՀ մյուս 10 մարզերում և ԼՂՀ-ում վարկերի աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերու թյան (հիմնականում հանքագործության) և գյուղատնտեսության վարկերի աճով: Նշված ճյուղերի վար կավորումը (առանց Երևանի) ավելացել է, համապատասխանաբար, 19.5 տոկոսով (կամ 27.1 մլրդ դրամով) և 21.4 տոկոսով (կամ 21.1 մլրդ դրամով): Արդյունաբերության վարկերի առավել խոշոր աճ է արձանագրվել ԼՂՀ-ում (6.6 մլրդ դրամ), Շիրակի (3.5 մլրդ դրամ) և Արարատի մարզերում (2 մլրդ դրամ), գյուղատնտեսության վարկերի խոշոր աճ` Կոտայքի (6.3 մլրդ դրամ), Արարատի (3.3 մլրդ դրամ) և Արագածոտնի (3.0 մլրդ դրամ) մարզերում: Ըստ տնտեսության ճյուղային բաշխվածության` հաշվետու տարում ընդհանուր վարկային ներ դրումներում 1.5 տոկոսային կետով ավելացել է հանրային սննդի և սպասարկման այլ ոլորտների տեսակարար կշիռը: Փոխարենը` նվազել են արդյունաբերության և ֆինանսակ ան հատվածի վարկերի տեսակարար կշիռները, համապատասխանաբար, 1.6 և 1.2 տոկոսային կետով:

Տնտեսության ճյուղերում ընդհանուր վարկերի բաշխվածությունը ըստ մարզերի բևեռացված բնույթ ունի և կենտրոնացված է Երևանում (բացառությամբ` գյուղատնտեսության ճյուղի. Երևանին բաժին է ընկնում գյուղատնտեսության ընդհանուր վարկերի 11տոկոսը): Գյուղատնտեսության ճյուղին տրամադրված վարկերում մեծ տեսակարար կշիռ ունեն Արմավիրի մարզը` 20 տոկոսը, Արարատի մարզը` 14.4 տոկոս, Կոտայքի մարզը` 13.9 տոկոս և Շիրակի մարզը` 9.9 տոկոս (2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ` համապա տասխանաբար, 23.1 տոկոս, 14.7 տոկոս, 11.3 տոկոս և 9.3 տոկոս), իսկ ամենափոքր տեսակարար կշիռը` ԼՂՀ-ն` 1.8 տոկոս , Վայոց ձորի մարզը` 2.8 տոկոս և Տավուշի մարզը` 2.8 տոկոս (2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ` համապատասխանաբար, 2.8 տոկոս, 2.2 տոկոս և 2.8 տոկոս):

Վարկային ներդրումների ժամկետայնության առումով հաշվետու տարում 1 տարի և ավելի մարման ժամկետայնությամբ վարկերի տեսակարար կշիռն աճել է 1.7 տոկոսային կետով և կազմել 83.7տոկոս:  2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ` ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում 1 տարի և ավելի մարման ժամկետայնու թյամբ վարկերի ծավալները գերազանցել են կարճաժամկետ վարկերի ծավալները:

Հաշվետու տարում վարկային ներդրումների կառուցվածքում արտարժութային վարկերի տեսակարար կշիռն աճել է 4.0 տոկոսային կետով և 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել ընդհանուր վարկերի 65.7 տոկոսը: ՀՀ մարզերի մեծ մասում արտարժութային վարկերի տեսակարար կշիռը գերազանցել է դրամային վարկերի տեսակարար կշիռը` բացառությամբ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերի:

Հաշվետու տարում փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի ծավալները գրեթե չեն փոփոխվել և կազմել են 507.3 մլրդ դրամ: Ընդհանուր վարկային ներդրումների կազմում փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի տեսակարար կշիռը նվազել է 2.2 տոկոսային կետով և 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել 24.9 տոկոս: Փոքր և միջին բիզնեսին բանկային համակարգի կողմից տրամադրված ընդհանուր վարկերում Երևանի մասնաբաժինը նվազել 1.5 տոկոսային կետով` կազմելով 65.2տոկոս: Միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերը հաշվետու տարում աճել են 11.6 տոկոսով կամ 30.1 մլրդ դրամով և 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել 289.4 մլրդ դրամ: Արդյունքում` նախորդ տարվա համեմատ, միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցների տեսակարար կշիռն ընդհանուր վարկային ներդրումներում աճել է 0.3 տոկոսային կետով և հաշվետու տարվա վերջին կազմել 14.2տոկոս:

Միջազգային վարկային ծրագրերով տրամադրված միջոցները Երևանում ավելացել են 19.1 տոկոսով և հաշվետու տարվա վերջին կազմել 207.6 մլրդ դրամ: ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերը նվազել են 3.8 տոկոսով և 2015 թվականի հունիսի 30-ի  դրությամբ կազմել 81.8 մլրդ դրամ: Միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերի նվազում է գրանցվել Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերում և ԼՂՀ-ում: Արդյունքում` նախորդ տարվա համեմատ Երևանի մասնաբաժինը միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցն երում աճել է 4.5 տոկոսային կետով և 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել 71.7տոկոս:

Մարզերին տրամադրված ընդհանուր վարկերում միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված միջոցների տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.5 տոկոսային կետով և կազմել է 11.4տոկոս:

Ըստ վարկային ներդրումների վերադարձելիության` հաշվետու տարում ժամկետանց վարկային ներդրումների տեսակարար կշիռը աճել է 1.1 տոկոսային կետով` 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմելով ընդհանուր վարկային ներդրումների 3.7տոկոսը:

ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է Շիրակի (5.8 տոկոս), Լոռու (4.8 տոկոս) մարզերում և ԼՂՀ-ում (4.6 տոկոս): Երևանում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 3.8 տոկոս է:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай