էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման ցուցանիշն աճել է 2.7 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման ոլորտում արտադրության ծավալը կազմել է 169 մլրդ 308.2 մլն դրամ (ավելի քան 349 մլն 384.4 հազար ԱՄՆ դոլար), որը 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 2.8 տոկոսով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. այդ ժամանակահատվածում արտադրված 6 մլրդ 391.5 մլն կՎտ. ժամ (աճը՝ 2.2 տոկոս) էլեկտրաէներգիայից 2 մլրդ 256.2 մլն կՎտ. ժամը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին (նվազումը՝ 8.7 տոկոս), 1 մլրդ 902.2 մլն կՎտ. ժամը՝ հիդրոէլեկտրակայաններին (աճը՝ 11.4 տոկոս), 2 մլրդ 230.5 մլն կՎտ. ժամը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանին (աճը՝ 7.6 տոկոս), իսկ արտադրության այլ աղբյուրներին՝ 2.6 մլն կՎտ. ժամ (նվազումը՝ 10.3 տոկոս):