Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նալբանդյանը կոչ է արել ԵԱՀԿ-ին Բաքվի կողմից սահմանային լարվածության քայլերին թիրախավորված գնահատական տալ

Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ: 

Նախարարը շեշտել է, որ Բաքուն շարունակում է անտեսել, որ հենց ինքնորոշման իրավուն քն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ճանաչվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը:

«Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, ընկած է համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմքում: Համանախագահների առաջարկներին բացահայտ հակադրվելը միակ ճանապարհը չէ, որով Ադրբեջանը փորձում է խարխլել խաղաղ գործընթացը: Ադրբեջանը պարծենում է, թե կարող է հակամարտությունը լուծել նավթային եկամուտների հաշվին սպառազինմամբ։ Այն շարունակում է սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հե տ սահմանի երկայնքով: Բաքվի կողմից  հրադադարի խախտումները հասել են վտանգավոր աստիճանի:

Ադրբեջանը միտումնավոր կիրառում է ծանր հրետանի և գնդակոծում է քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով մեծ կորուստներ կան: Բաքուն պատրանք է տածում, թե կարող է զենքի ուժով բանակցություններում արդյունքի հասնել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ զարմանալի չէ, որ համանախագահները Ադրբեջանին ուղղակիորեն կոչ են արել հարգել խաղաղ կարգավորման իր պարտավորությունները և համաձայնել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը, ինչին Հայաստանը և Լեռնային Ղարա բաղը վաղուց են համաձայնություն տվել:

«Համանախագահները նաև նշել են, որ Բաքվի կողմից բանակցային ձևաչափի փոփոխության կամ զուգահեռ հարթակների ստեղծման փորձերը կարող են ձախողել բանակցային գործընթացը, և խոչընդոտել կարգավորմանն ուղղված առաջընթացը: Նրանք կոչ են արել Ադրբեջանին հարգել եռանախագահների մանդատը և ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը երբեք չի քննադատել համանախագահներին: Ադրբեջանի մեղադրանքները համանախագահների հասցեին՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության համար, սոսկ փորձ են՝ կոծկելու խաղաղութ յան հաստատման հիմնական խոչընդոտը՝ կարգավորմանը բանակցությունների միջոցով գնալու քաղաքական կամքի բացակայությունը Բաքվում։

Հակամարտության կարգավորումը պահանջում է անհրաժեշտ քաղաքական  կամք, որը պետք է դրսևորվի  խաղաղ գործընթացին անվերապահ  հավատարմությամբ, պարտավորությունների ամբողջական կատարմամբ և վստահություն կառուցելու պատրաստակամությամբ: Մենք կրկին և կրկին ականատես ենք լինում ողջ բանակցային գործընթացի ժամանակ Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված համաձայնությունները չհարգելու շարունակական քայլերին: Բաքվի կողմից առաջարկներն ընդունելու մերժումը, որոնք հանդիսանում են մոտ 20 գագաթնաժողովների անխոնջ ջանքերի, նախարարների մակարդակով մի քանի տասնյակ  հանդիպումների և համանախագահների կողմից բազմաթիվ տարածաշրջանային այցելությունների արդյունք, լուրջ հարված են հասցրել բանակցային գործընթացին և մեծապես վնասել են վստահության ամրապնդմանը: Հետևաբար բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի սանձահարումը անհրաժեշտ է խաղաղության գործընթացի համար։ Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների Նախագահների առաջարկությունների վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն փորձում է իր խեղաթյուրված մոտեցումները ներկայացնել իբրև համանախագահների դիրքորոշում՝ աղավաղելով համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների, նախագահների կողմից ներկայացված գաղափարները և նույնիսկ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Այնուամենայնիվ, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ Ադրբեջանի մոտեցումները հակասում են համանախագահ պետությունների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին և տարրերին:

Ավելորդ է նշել, որ խաղաղ կարգավորումը պահանջում է թշնամական գործողությունների դադարեցում,  բանակցությունների համար անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման եռակողմ համաձայնագրերի անվերապահ հարգման միջոցով: Այդ անժամկետ փաստաթղթերը համաձայնեցվել և ստորագրվել են Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից և հանդիսանում են խաղաղությանն ուղղված ջանքերի նախադրյալներ: ԵԱՀԿ-ն կարող է նպաստել խաղաղ գործընթացին` վերահաստատելով իր աջակցությունը հրադադարի համաձայնագրերին, սատարելով վստահության և անվտանգության ապահովման միջոցների իրականացմանը, ամրապնդելով Լեռնային Ղ արաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝ որպես հակամարտության գոտում միակ մշտական ներկայություն, ավելացնելով դիտորդների թիվը, ավելի շատ ռեսուրսներ և տեխնիկական միջոցներ հատկացնելով: Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատրվակով արդարացնել ԵԱՀԿ իր պարտավորությունների խախտումը:

Նույն կերպ Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը՝  Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակից և այս հարցով աճող միջազգային քննադատությունից՝ սրելով ռազմական իրավիճակը հակամարտության գոտում: Մենք վստահ ենք, որ Բաքվի կողմից լարվածության սրման քայլերին միջազգային արձագանքը չպետք է լինի պակաս թիրախավորված և խիստ, քան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված քննադատությունները: Տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությունը նվազեցնելու Բաքվի շարունակական քաղաքականությունը մեկ այլ մտահոգիչ միտում է, որն անտեսել չի կարելի:

Նախ իջեցնելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը, իսկ այնուհետև՝ փակելով այն, սահմանափակումներ կիրառելով ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նկատմամբ, այժմ Ադրբեջանը փորձում է նաև սահմանափակել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: Ակնհայտ է, որ Բաքուն կնախընտրեր շարունակել իր ապակառուցողական քաղաքականությունն առանց միջազգային ականատեսների: Սա նաև վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որի աշխատանքը Բաքուն շարունակաբար խոչընդոտում է և օգտագործում է այն քարոզչական նպատակների համար: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հումանիտար հարցերում ակտիվորեն համագործակցել են Կարմիր Խաչի հետ, մասնավորապես անհայտ կորածների խնդիրներով»,- ասել է նախարարը:

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»