Հայաստանում հագուստի արտադրությունն աճել է 14.2 տոկոսով, մանածագործականը՝ նվազել 16.3 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հունվար-հոկտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում մանածագործական արտադրության ծավալները նվազել են 16.3 տոկոսով և կազմել 388.9 մլն դրամ (ավելի քան 802.5 հազար դոլար), փոխարենը՝ հագուստի արտադրության ցուցանիշները բարելավվել են 14.2 տոկոսով և կազմել 7 մլրդ 444,1 մլն դրամ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2015թ. առաջին տասն ամիսներին արտադրվել են 7 տոննա բամբակյա գործվածքներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 35.2 տոկոսով), 37.3 տոննա գորգեր և գորգեղեն (աճը՝ 4.8 տոկոս), 5 մլն 691.2 հազար զույգ գուլպեղեն (աճը՝ 46.4 տոկոս) և 3 մլն 125.1 հազար հատ տրիկոտաժեղեն. այս ցուցանիշը մեծացել է 72.2 տոկոսով: