Քանի՞ երեխա են ցանկացել ունենալ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին. Փիթի անկեղծ խոստովանութունը
LifestyleԲրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին մեծ պլաններ ունեին ապագայի հետ կապված։ Ներկա պահին զույգն ունի 6 երեխա։ Փիթն անկեղծ հարցազրույց է տվել The Telegraph-ին և հայտնել, որ նրանք ցանկանում էին ավելի շատ երեխաներ ունենալ։
«Ես և Անջելինան պլանավորել էինք 12 երեխա, բայց կանգ առանք 6-ից հետո»,-ասել է նա։
Փիթը խոսել է նաև վերջերս մեծ էկրան բարձրացած՝ իր և Ջոլիի համատեղ՝ «Ծովի մոտ» ֆիլմի մասին, որտեղ Ջոլին և գլխավոր և ռեժիսորի դերում է.«Ես լավ ձեռքերում եմ, ես վստահում եմ Ջոլիին անգամ իմ կյանքը, ես վստահում եմ նրա բնազդին»,-ասել է Փիթը։