Գեղարքունիքում ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ
ОбществоԳեղարքունիքի մարզում դեկտեմբերի 4-ի առավոտվա արեւոտ ու հանդարտ եղանակը ճանապարհաշինարարներին հնարավորություն է տվել շարունակելու ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզի տարածքում ձյան շերտի միջին բարձրությունը կազմել է 20-30 սանտիմետր: Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններում:
«Ձորավանք-Անտառամեջ եւ Դպրաբակ-Կալավան համայնքային ճանապարհները փակվել էին գիշերվա ընթացքում, որոնք առավոտյան արդեն մաքրվել են ձնից: Ծովակ-Ախպրաձոր եւ Գեղարքունիք-Սարուխան ճանապարհների դժվարանցանելիությունը կհաղթահարվի մոտակա ժամերի ընթացքում: Մինչեւ երեկո, կարծում եմ, անցանելի կլինեն բոլոր ճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում բուքը դեռ խանգարում է ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներին»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան