Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կեսօրից հետո կբացվի
ОбществоՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ձյան առատ տեղումներից հետո Վրաստանի ճանապարհաշինարարներն ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մաքրելու և երթևեկելի դարձնելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հաղորդման համաձայն, դեկտեմբերի 4-ին` ժամը 14.00-ից հետո, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։