Գոռ Վարդանյանի դատական նիստը հետաձգվեց
ОбществоԻնչպես հայտնել էինք, միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:
Ինչպես հայտնում է Orer.am-ը, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար հերթական դատական նիստը, սակայն այն հետաձգվեց:
Պատճառը դատախազի դատարան չներկայանալն էր:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11.00-ին:
Սոսե Չանդոյան