Շենգավիթն ու Սյունիքի մարզի Վերիշեն գյուղը ստորագրել են համագործակցության հուշագիր
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության համատեքստում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Վերիշեն գյուղ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունը՝ վարչական շրջանի և Վերիշեն համայնքի միջև հուշագիր է ստորագրվել, ըստ որի իրականացվելու են փոխայցելություններ և համագործակցության բազմաթիվ ծրագրեր` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներում:
Պատվիրակության անդամները վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի անունից գյուղի դպրոցին տրամադրել են «Հայաստանի ազգային ատլաս» ժողովածուն, քարտեզներ, գունավոր տպիչ, իսկ բազմազավակ ընտանիքներից մեկին` նվերներ: