Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Եղվարդի ջրամբարի կառուցմամբ լուծվում է տարածաշրջանում ջրային ռեսուրսների համաչափ բաշխվածության խնդիրը

 Եղվարդի ջրամբարն առանձնակի կարևորման խնդիր ունի, քանի որ ջրամբարի շնորհիվ լուծվում է մեր տարածաշրջաններից մեկի ջրավազանային կառավարման, ջրային ռեսուրսների համաչափ բաշխվածության խնդիրը, որը միաժամանակ «Ջրային օրենսգրքի» և «Ջրի ազգային ծրագրի» պահանջ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, այս մասին նշել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը` ներկայացրելով «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի Ճապոնիայի զարգացման գործակալության մշակած տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրության միջանկյալ հաշվետվությունը:

Եղվարդի ջրամբարի ծրագիրը նախագծվել է դեռևս 1970-ականներին՝ որպես Սևանա լճի բնապահպանական միջոցառումներից մեկը: Ավելի ուշ՝ 1980-ականներին, սկսվել են 228 մլն մ³ մաշտաբով ջրամբարի կառուցման աշխատանքները, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այդ աշխատանքները դադարեցվեցին: 1990-ականներին, Սևանա լճի ջրի մակարդակի երկրորդ անգամ գրանցված անկման պատճառով, վերադարձ է կատարվել ջրամբարի կառուցմանը, և Եղվարդի ջրամբարի ծրագիրը դիտարկվել է որպես լճի անկման կանխման գործողություններից մեկը:

Անկախության տարիներին ջրամբարի ծավալը վերանայվել է և կրճատվել մինչև 90 մլն մ³: Այս նվազեցված մաշտաբով էլ ՀՀ կառավարությունը 2012թ. դիմել է Ճապոնիայի կառավարությանը՝ հայցելով վարկային օգնության ծրագիր: Ճապոնիայի կառավարությանը վարկային ծրագիրը հիմնավորելու նպատակով դիմել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (ՃՄՀԳ/JICA), որը պետք է իրականացնի ջրամբարի կառուցման հիմնավորման երկփուլանի հետազոտություն: Հետազոտությունն իրականացվել է մի քանի փուլերով: Նախ կատարվել է գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների վերաբերյալ ծրագրին առնչվող տվյալների հավաքագրման հետազոտություն, այլ կերպ՝ տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական հետազոտություն, ապա իրականացվել է լիարժեք տեխնիկատնտեսական հիմնավորում, որին և կհաջորդեն շինարարական աշխատանքները:

Ծրագիրը ինքնին բավականին բարդ է ու բազմանշանակ: Այն ջրային ռեսուրսների կայուն զարգացման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինարարության և ջրի պատշաճ կառավարման կարևոր բաղադրիչներից մեկն է: Թեև երկրում կառուցված են միջինից փոքր ծավալի 87 ջրամբարներ, թեև շահագործման է հանձնվել հետխորհրդային առայժմ միակ՝ Մարմարիկի ջրամբարը, նախագծվում և կառուցման փուլ են մտնում Կապսի և Վեդիի ջրամբարները, այնուամենայնիվ, Եղվարդի ջրամբարը առանձնակի կարևորման խնդիր ունի, քանի որ ջրամբարի շնորհիվ լուծվում է մեր տարածաշրջաններից մեկի ջրավա զանային կառավարման, ջրային ռեսուրսների համաչափ բաշխվածության խնդիրը, որը միաժամանակ «Ջրային օրենսգրքի» և «Ջրի ազգային ծրագրի» պահանջ է:

Ջրամբարը վերադառնում է իր նախնական նշանակությանը, այն է՝ օժանդակել Սևանա լճի մակարդակի վերականգնմանը, ինչպես նաև խթանել գյուղատնտեսության զարգացմանը, թուլացնել ճնշումը Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ավազանի վրա, նպաստել անդրսահմանային ջրերի վերաբերյալ միջազգայնորեն ընդունած պարտավորությունների կատարմանը:

Եղվարդի ջրամբարի կառուցումը ոռոգման ջրամատակարարման ոլորտում վերջին շրջանում կառավարության կողմից ակտիվորեն վարվող քաղաքականության արդյունք է, նպատակ է հետապնդում ոռոգման համակարգի աստիճանական անցում մեխանիկականից ինքնահոսի, հրաժարվելու այսպես կոչված՝ «էներգատար գյուղատնտեսությունից»: Կատարված ուսումնասիրության հիմնավորվածությունը թեսթավորման և միջազգային ստանդարտների միջոցով:

«Նկատի ունեմ հատկապես Գրունտի մեխանիկական հատկությունների թեստերը, որոնք իրականացվել են 19 նմուշառման արդյունքում՝ խմբավորվելով 5 կլաստրների մեջ: Դրանց միջոցով կանխատեսվում են այնպիսի ինժեներական աշխատանքներ, ինչպիսիք են հիմքի կառուցումը, էքսկավացիան, հատումը և հողապատնեշումը: Եթե հավելում ենք նաև ալիքների դեմ լանջերի պաշտպանվածության, սառման-հալման էֆեկտի դեմ պաշտպանվածության, ջրամբարի լանջերի հակաինֆիլտրացիոն աշխատանքներ, ջրամբարի հատակի հակաինֆիլտրացիոն միջոցառումներ, առկա պատվարների ձևի որոշման և հակաինֆիլտրացիոն միջո ցառումները, ջրամբարի ընդհանուր ձևի որոշումը՝ հաշվի առնելով հողապատնեշման նյութեր, ապա կանխավ կարող ենք ասել, որ այս փուլի համար իրականացվել է բավարար հիմնավոր և ամբողջական ուսումնասիրություն»,-նշել է Արամ Հարությունյանը:

Ջրամբարի անվտանգության ապահովման մեխանիզմների կիրառման անհրաժեշտության նպատակով հատուկ ուսումնասիրության է ենթարկվել վթարային ջրթողի հետ կապված խնդիրը: Ուսումնասիրության մեջ այն դիտարկվում է հիմնականում 3 դեպքերի համար. արտահոսքի արտակարգ աճ, որը կարող է հանգեցնել պատվարի նյութի քայքայմանը, ջրամբարի շուրջ հնարավոր սողանքների առկայությունը` հավանական երկրաշարժի հետևանքով ջրամբարին հասցված վնասը:

Բացի ջրամբարից, 2 սնուցող և 1 ջրթող ջրանցքներից, նախագիծն ուղղակիորեն առնչվում է հետևյալ թիրախային կառույցների հետ`Արզնի ճյուղի ջրանցքը, Տկահանի ջրանցքը, Շահ-առուի ջրանցքը, Վերին Ակնալիճի ջրանցքը, Ներքին Ակնալիճի ջրանցքը, Մեծամորի ջրանցքը, Ստորին Հրազդանի ջրանցքը, Քասախի ջրառը, Հիմնական պոմպակայանը:

Ոռոգման ներկա համակարգը ջուր է մատակարարում 9,660 հա հողատարածքի Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան ջրանցքների և Ռանչպար պոմպակայանի միջոցով: Եղվարդի ջրամբարի իշխման տակ են գտնվելու 3 մարզերի 27 համայնքներ, որոնք ջուր են ստանում չորս՝ «Եղվարդ», «Աշտարակ», «Վաղարշապատ» և «Խոյ» ՋՕԸ-երի ջրամատակարարմամբ: Քանի որ ՋՕԸ-երի տարածքների սահմանները և առնչվող 27 համայքների սահմանները չեն համընկում, ծրագրի տարածքում ներառվել են 27 համայնքների ընդհանուր 24,937 հա հողային տարածքներից 22,754 հա կամ դրանց 91%-ը:

Եղվարդի ջրամբարի կառուցման պարագայում ՀՀ կառավարությունը կանգնած էր այլընտրանքի առջև: Ամենակարճ և դյուրին տարբերակը ջրամբարը չկառուցելն էր, այսինքն՝ «Զրոյական տարբերակի» ընտրությունը, որը նշանակում էր խնդիրները թողնել նույնը, անտեսել Սևանա լճի հիմնախնդիրը, ինչպես նաև ջուրը գցել Խորհրդային Միության տարիներին Եղվարդի ջրամբարի կառուցման համար իրականացված ներդրումները՝ ժառանգելով նախնիների կողմից աղճատված լանդշաֆտ:

«Ստորգետնյա ջրերի շահագործման» տարբերակը, որի հետևանքները երևում են հատկապես Արարատյան հարթավայրում և էլեկտրաէներգիայի ծախսերի և պոմպակայանների շահագործման պարագայում: «Մակերևութային ջրերի շահագործման» տարբերակի ընտրությունը, որը հնարավորություն է տալիս մակերևութային առատ ջրերի արդյունավետ օգտագործում, ազատում է ստորգետնյա ջրերի և մեխանիկական ջրամատակարարման կախվածությունից: Ջրառատ Հրազդան գետի «ազատ ջրերը» առկա և կառուցվող ջրանցքների միջոցով կուղղվեն դեպի Եղվարդի ջրամբար այն ժամանակահատվածում, երբ գետի ջրի հոսքն ավելի է քան ջրի պահանջարկը։

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете