Ժամը 00.00-ից կսկսվի լռության օրը
ОбществоԴեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 5-ը, լռության օր է: Ու քանի որ օրը սկսվում է գիշերը 24.00-ից, ապա, օրենքով սահմանված կարգով, այդ պահից սկսում ենք լռել ու «պատրաստվել» հանրաքվեին:
Հանրաքվեից կամ համապետական ընտրություններից մեկ օր առաջ այսպես ասած դադարի օր է հայտարարվում այն պատճառով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ևս մեկ անգամ մտածելու և քարոզարշավի ընթացքում ստացած ինֆորմացիան իմի բերելու համար: Ասել է թե տեսածը և լսածը վերլուծելու և վերջնական որոշում կայացնելու համար:
Լռության օրը լռում են նաև ԶԼՄ-ները, քանի որ իրենք ևս իրավունք չունեն արտաբերել ընտրություն հիշեցնող կամ այդ մասին ակնարկող ցանկացած խոսք, ցուցադրել «Այո» կամ «Ոչ» պարունակող նկար: Այնպես որ, ևս մի քանի ժամ, և կսկսվի լռության օրը: Հետհաշվարկը սկսված է: Մնաց ….. րոպե: